
Գոյություն ունեն հազի դեմ պայքարող մի շարք օշարակներ, որոնք ընդամենը ճնշում են այն ռեցեպտորներին, որոնք հազի առաջացման ազդանշաններ փոխանցում են ուղեղին: Այդ օշարակները պարունկում են նյութեր, որոնք օգնում են պայքարել հազի դեմ, սակայն առաջացնում են որոշակի կողմնակի ազդեցություններ, ինչպես օրինակ քնկոտությունը, գլխացավերն ու սրտի տախիկարդիան:
myilifestyle.com -ը առաջարկում է բնական տնային կոմպրես, որը կօգնի պայքարել հազի դեմ:
Ինչ է մեղրով կոմպրեսը
Մեղրը հաճախակի օգտագործվում է որպես տնային միջոց, որը օգնում է կարգավորել առողջության հետ կապված տարբեր տեսակի խնդիրներ: Մեղրը կարող եք օգտագործել նաև հազի բուժման համար, քանի որ այն օգնում է թոքերից դուրս բերել լորձը: Այն արդյունավետ օգնություն կլինի և երեխանների և մեծահասակների համար:
Ինչպես պատրաստել մողրով կոմպրես, որը կօգնի պայքարել հազի դեմ
Մեղրով կոմպրեսի պատրաստման համար հարկավոր է՝
- 1 ճաշի գդալ թարմ կամ փոշի կոճապղպեղ
- մեղր
- ձիթայուղ
- անձեռոցիկ
- թանզիվ
- ալյուր
- կպչող սպեղանի
Ինչպես այն պատրաստել
• Խառնեք մեղրը փոքր քանակությամբ ալյուրի հետ, այնպես, որ ստացվի ձեռքերին չկպչող, կոմպրեսի համար նախատեսված խմոր, այնուհետև ավելացրեք կոճապղպեղը
• Ավելացրեք մի փոքր ձիթայուղ, սեղանի վրա մի փոքր ալյուր լցրեք ու այդ զանգվածը գրտնակեք այնպես, որ այն չկպչի սեղանին:
• Խառնուրդը դրեք անձեռոցիկի վրա ու փաթաթեք թանզիվով:
Կպչուն սպեղանու օգնությամբ ամրացրեք այն կրծքին կամ մեջքին:
Երեխաների դեպքում այս կոմպրեսը պետք է մնա 2-3 ժամ(քնելուց առաջ):
Իսկ մեծահասակները պետք է այն թողնեն ամբողջ գիշեր:
Այս մեթոդը հակացուցված է բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ալերգիա ունեցողներին:
Ձիթայուղի փոխարեն կարող եք օգտագործել նաև կոկոսի յուղ:
Կոճապղպեղը, ինչպես և մեղրը, վաղուց արդեն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ, որպես հազի ու կոկորդի ցավերի հանգստացնող միջոց, բացի այդ այն հանդիսանում է խորխաբեր լավագույն տնային միջոցներից մեկը:
|