Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Январь » 25 » Վաղ «ահազանգեր», որոնք վկայում են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին
loading...
8:16 PM
Վաղ «ահազանգեր», որոնք վկայում են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին


 

 

Միջինում մարդու մարմնում՝ ոսկորներում, ատամներում, սրտում  և անգամ արյան մեջ,  որպես կանոն, պարունակվում է 30-60 գրամ մագնեզիում: Մարդու մարմնի յուրաքանչյուր բջիջ այս հանքանյութի կարիքն է զգում, որպեսզի կարողանա նորմալ կերպ աշխատել: Մագնեզիումը մասնակցում է մարդու օրգանիզմի ավելի քան 300 նյութափոխանակային գործընթացի: Այդ պատճառով շատ կարևոր է պահպանել օրգանիզմում մագնեզումի բավարար մակարդակը: Մինչդեռ, զարգացած երկրներում, բնակչունթյան կեսից ավելին տառապում է մագնեզումի դեֆիցիտից:


Ժամանակակից մարդու լարված կենսակերպը ստիպում է օրգանիզմին ծախսել  անգամ օրգանիզմի պահուստային նյութերը, որպեսզի ինչ որ կերպ  այդ լարվածությունը փոխհատուցի:
Այլ կերպ ասած,  մարդը ծախսում է ավելի շատ մագնեզիում, քան ստանում է  և ավելի քան կարող է  իրեն թույլ տալ: Մագնեզիումի օրական թույլատրելի չափաքանակը  հասուն մարդու համար  կազմում է մոտավորապես 500-1000 մգ:


Իսկ ինչի  կարող է տեղի ունենալ, եթե  հնարավոր չլինի համալրել օրգանիզմում  մագնեզիումի պաշարը:


Մագնեզումի դեֆիցիտի ախտանշանները իրենց մեջ ներառում են  ջղաձգումներ, արյան խտացում, ոտքի մկաներում ջղակծկումներ, միգրեն, անհանգստություն, դեպրեսիա, սրտանոթային համակարգի հիվանդություններ, արյան մեջ շաքարի մակարդակի տատանումային փոփոխություններ, քրոնիկ հոգնածություն, անքնություն և օստեոպորոզ: Մագնեզիումի բավարար քանակություն պարունակող դիետաները կարող են անգամ հանգստացնել Ալցհեյմերի հիվանդության ախտանշանները, իսկ որոշ գիտնականներ կարծում են, որ Ալցհեյմերի հիվանդությունը նաև առաջանում է ուղեղում մագնեզիումի դեֆիցիտի հետևանքով:


Օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտը մասնագետները կապում են նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի ու նյութափոխանակային համախտանիշ հիվանդությունների առաջացման հետ:


Մագնեզիումը մարդու մարմնի ու մտքի համար


Օրգանիզմում մագնեզումի դեֆիցիտի դեպքում հարկավոր է որքան հնարավոր է  արագ սննդակարգի մեջ ընդգրկել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են բավարար քանակությամբ մագնեզիում: Դրանք են կանաչ տերևավոր բանջարեղենները, ինչպես օրինակ սպանախն ու կաղամբը,  ձուկը, ավոկադոն, սև շոկոլադը, ամբողջական ցորենի ալյուրից պատրաստված թխվածքները, ընդեղենը, ընկույզն ու տարբեր տեսակի սերմերը: Կարելի է նաև օգտագործել  բարձր որակի դիետիկ հավելումներ, որոնք պարունակում  են մագնեզիում:  Որակյալ դիետիկ հավելումները պետք է պարունակեն մագնեզումի 4 միացություններ՝ գլիցիանատ, մալատ, օրոտատ ու տաուրինատ, քանի որ այդ միացությունները մարդու օրգանիզմի կողմից ավել լավ են յուրացվում քան մյուսները:

 

Փորձենք հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն  են նրանք թողնում մարդու օրգանիզմի վրա


• Մագնեզիումի գլիցինատը   դրական ազդեցություն է թողնում մարդու մտքի վրա
• Այն օգնում է հաղթահարել անհանգստությունը, դյուրագրգռությունը, անքնությունը, կոնցենտրացիայի  բացակայությունն ու  հիստերիան
•  Այն կարգավորում է աղիների աշխատանքն ու օգնում է պայքարել լուծի դեմ
• Թեթևացնում է մի շարք քրոնիկ հիվանդությունների ընթացքը

• Նվազեցնում է անզգայնությունը, անկառավարելի լացի ու դեպրեսիայի նոպաները
• Բարելավում է մտքի սրությունն ու օգնում է մարդուն թուլանալ:

 


Մագնեզիումի օրոտատը  օգնում է մարդու  մարմնին


• Այն օգնում է մարզիկներին  հնարավորինս քիչ հոգնել սպորտով զբաղցելու ժամանակ
• Արագացնում  է ԴՆԹ-ի սինթեզն ու վերականգնում է սիրտը:


Մագնեզիումի մալատը օգնում է մարդու մկաններին


• Այն օգնում է մարդու օրգանիզմին հաղթահարել ֆիբրոմիալգիամ
• Ազատում է մկանային հոգնածությունից
• Թուլացնում է նախադաշտանային սինդրոմի ազդեցությունն ու թուլացնում է գլխացավը
• Բարելավում է մարսողությունը
•  Ուժ է հաղորդում:


Մագնեզումի տաուրինատը օգնում է սրտին


• Նպաստում է սրտանոթային համակարգի ամրացմանը
• Կանխում է միգրենը
• Ճնշում է արագ սրտխփոցն ու  առիթմիան:


Բացի այդ, ցանկացած դիետիկ հավելում, որը պարունակում է մագնեզիում, պետք է նաև պարունակի վիտամին В6, որը նպաստում է մարդու օրգանիզմի բջիջների կողմից մագնեզումի ճիշտ յուրացմանը:


 
Աղբյուրը՝   fithacker.ru

Просмотров: 4664 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar