
Հոգնածությունը դա այնպիսի ախտանշան է, որ կարող է վկայել առողջության հետ կապված ցանկացած խնդրի մասին՝ սկսած ծանրաբեռնվածությունից, վերջացրած սրտային հիվանդությամբ: Սակայն ավելի քան 3 մլ ամերիկացիների համար այդ հոգնածության առաջացման հիմքը հանդիսանում է անեմիան:
Ձեզ ենք ներկայացնում 7 փաստ, որոնք վկայում են այդ «հիվանդության»առկայության մասին:
1. Դա ախտանշան է և ոչ թե հիվանդություն
Արյան կարմիր մասնիկները շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար, քանի որ նրանք են մարդու օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ սնում թթվածնով: Անեմիան մի վիճակ է, որը վկայում է այդ մասնիկների անբավարարության կամ հեմոգլոբինի դեֆիցիտի մասին: Մասնագետները անեմիայի առաջացման պատճառի մեկնաբանման համար այն համեմատում են ջերմության հետ, քանի որ ջերմությունը ևս չի հանդիսանում հիվանդություն, սակայն հանդիսանում է ախտանշան, որը վկայում է օրգանիզմում կատարվող մեկ այլ պրոցեսի առկայության մասին:
Ջերմության հիմնական պատճառը հանդիսանում է վարակը, իսկ ահա անեմիայի դեպքում պատճառները կարող են շատ լինել, որոնցից ամենատարածվածը համարվում է երկաթի դեֆիցիտը, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտազատման համար: Եթե դուք տառապում եք երկաթի դեֆիցիտի հետևանքով առաջացած անեմիայով, ապա աշխատեք օգտագործել երկաթ պարունակող հավելումներ ու մթերքներ:
2. Շատերը չեն էլ պատկերացնում,ո ր նրանց մոտ առկա է անեմիա
Չնայած շատերը նկատում են, որ իրենց մոտ առկա է ուժեղ հոգնածություն, սակայն նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչի հետևանք է այն: Սակայն առանց համապատասխան միջոցառումների կիրառման անեմիան կարող է բարդանալ և ժամանակի ընթացքում կարող են նկատվել ուժերի լիարժեք կորուստ, քանի որ սիրտը ստիպված է լինում աշխատել ավելի շատ, որպեսզի կարողանա բջիջներն ապահովել թթվածնով: Անեմիայի մնացած ախտանշաներն են հանդիսանում գլխապտույտը, գլխացավերը, ձեռքերի ու ոտքերի անզգայացումը, մարմնի ջերմաստիճանի նվազումը, կրծքում ցավերը, գունատ մաշկը, շնչառության հետ կապված խնդիրները, հաճախակի և անկանոն սրտխփոցը, դյուրագրգռվածությունն և աշխատունակության ու ուսման որակի նվազումը: Չբուժվելու դեպքում այն կարող է հանգեցնել սրտային անբավարարության:
3. Տղամարդիկ տառապում են հազվադեպ, սակայն ավելի ծանր
Կանանց մոտ բազմացման շրջանում վտանգ չի ներկայացնում, քանի որ բնական վիճակ է համարվում(կանայք, դաշտանային ցիկլի ու երեխա ունենալու արդյունքում շատ արյուն են կորցնում, այդ պատճառով այդ հարցի լուծումը բավականին դյուրին է): Անհրաժեշտ է օգտագործել միայն երկաթի պարունակությամբ հավելումներ: Տղամարդկանց մոտ անեմիան համարվում է շատ վտանգավոր ախտանշան ու կարող է վկայել բավականին լուրջ հիվանդությունների առկայության մասին, օրինակ` հաստաղիքի քաղցկեղի:
4. Անեմիան չի սպառնում բուսակերներին
Պարզվում է, որ այն մարդիկ, ովքեր բուսակեր են կամ շատ հազվադեպ են օգտագործում կենդանական ծագմաբ մթերքներ, հիմնականում անեմիայով չեն տառապում: Այսինքն մարդիկ պարտադիր չէ որ օգտագործեն միս, հավի միս, ձուկ, ձու ու կաթ, որպեսզի կարողանան լրացնեն երկաթի պակասը: Այն հնարավոր է շատ հանգիստ ձեռք բերել նաև ոսպից, լոբուց, սպանախից, երկաթով հարստացված հացից և չորացրած մրգերից: Զուգահեռ մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նաև վիտամին С պարունակող մթերքներ, ելակ, բրոկկոլի ու նարնջի հյութ, որոնք կօգնեն շատ արագ յուրացնել երկաթը:
5. Անեմիայի դեպքում սուրճ օգտագործել խորհուրդ չի տրվում
Սուրճը խանգարում է օրգանիզմի կողմից երկաթի լավ յուրացմանը: Երկաթով հարուստ հավելումների կամ հաբերի ընդունման դեպքում, խորհուրդ է տրվում սուրճ օգտագործել այն ընդունելուց 1 կամ 2 ժամ հետո:
6. Խորհուրդ չի տրվում անեմիան բուժել ինքնուրույն
Եթե ձեզ մոտ առկա են անեմիայի ազդանշանները, դա չի նաշանակում, որ պետք է անմիջապես սկսեք օգտագործել երկաթի պարունակությամբ հավելումներ, քանի որ, եթե օրգնիզմում առկա չէ երկաթի դեֆիցիտ, ապա դա կարող է շատ տհաճ հետևանքներ առաջացնել, մասնավորապես փորկապություն ու ստամոքսի խանգարում: Բացի այդ գոյություն ունի մի հիվանդություն ՝ հեմոքրոմատոզոմ, որի դեպքում յուրացվում է չափից շատ երկաթ: Իսկ նման մարդկանց մոտ երկաթի ավելցուկը կարող է հանգեցնել արթրիտի, դիաբետի, երիկամային անբավարարության և մի շարք այլ հիվանդությունների: Այդ պատճառով անհրաժեշտ է նախ կատարել արյան անալիզ:
7. Անեմիայով տառապող մարդկանց մոտ առկա է տարօրինակ ձգտում դեպի սնունդը
Անեմիայով տառապող մարդկանց մոտ հաճախակի առաջանում է տարօրինակ բաներ ուտելու ցանկություն:
Նրանց մոտ հաճախակի սառույց ուտելու ցանկություն է առաջանում, իսկ երբեմն անագամ ծխախոտի մոխիր և այլն: Իհարկե նման տարօրինակ երևույթները, երկաթի մակարդակի վերականգնումից հետո, արագ անցնում են:
Աղբյուրը՝ +zdorovie.com
|