9:26 PM 10 սարսափելի սխալ, որոնք անում են աղջիկներն իրենց վարսերի հետ | |
Բոլոր աղջիկները փորձում են հոգ տանել իրենց վարսերի մասին: Դրանք լվանում են, ֆենով ճիշտ են չորացնում, ներկում են միայն այն ներկերով, որոնք ամիակ չեն պարունակում, սակայն, միևնույն է դրանք փչանում են:
4tololo.ru-ն գրում է, որ ամեն օր արվող սովորական գործողությունները փչացնում են վարսերը, քանի որ դրանք սխալ են կատարվում: Աղջիկների մեծ մասը չգիտի, որ ամեն օր մի շարք սխալներ է թույլ տալիս, որոնք վնասում են վարսերը:
Ահա, թե ինչ սխալներ են թույլ տալիս աղջիկները:
1. Օգտագործում են միևնույն սանրը: Այն պետք է երեք ամիսը մեկ անգամ փոխել, հակառակ դեպքում սանրը սկսում է փչացնել վարսերը, քանի որ գլխամաշկի բակտերիաները կպնում են դրանից:
2. Շատ ամուր են կապում վարսերը: Այս սանրվածքն, իհարկե, շատ գեղեցիկ է, սակայն շատ ամուր կապելու դեպքում գլխամաշկը վնասվում է, իսկ մազարմատները թուլանում են: Արդյունքում սկսվում է մազաթափություն:
3. Հազվադեպ են կտրում վարսերը: Որքան հաճախ կտրեք վարսերը, այդքան ավելի արագ դրանք կաճեն:
4. Շատ հաճախ են վերականգնողական պրոցեդուրաներ անում: Այս պրոցեդուրաներն, իհարկե, շատ օգտակար են, սակայն դրանք հաճախակի անելու պատճառով գլխամաշկը սովորում է և դրանք կորցնում են իրենց էֆեկտիվությունը:
5. Հաճախ են տաք վարսահարդարումներ անում: Սա վարսահարդարում անելու հարմար ու գեղեցիկ միջոց է, սակայն վնասում ու վառում է վարսերը:
6. Չեն օգտագործում պաշտպանող սփրեյներ: Այս սփրեյները պաշտպանում են վարսերն արևի ճառագայթներից և այլ վնասակար երևույթներից:
7. Սխալ են սանրվում: Երկար վարսերը պետք է մաս-մաս սանրել, հակառակ դեպքում դրանք ավելի արագ են թափվում:
8. Սխալ են վարվում թաց վարսերի հետ: Երբ վարսերը թաց են, դրանք ավելի ծանր են: Եթե թաց վիճակում շատ ուժեղ մաքրեք կամ սանրեք դրանք, ապա դրանք կսկսեն թափվել: Այնպես որ, զգուշությամբ չորացրեք թաց վարսերը:
9. Չափից շատ են վարսերի կոսմետիկ միջոցներ օգտագործում: Դրանց չափավոր օգտագործումը կարող է շատ լավ արդյունքի բերել, սակայն չափն անցնելու դեպքում դրանք այլևս օգտակար չեն լինի:
10. Հազվադեպ են փոխում շամպունը: Վարսերը շատ արագ սովորում են շամպույնի ազդեցությանը, այդ պատճառով էլ այն պետք է երեք ամիսը մեկ փոխել այն:
| |
|
Всего комментариев: 0 | |