Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Январь » 25 » Ինչպես ձմռանը տաքացնել տունն առանց էլեկտրաէներգիայի համար լրացուցիչ վճարելու
loading...
9:41 PM
Ինչպես ձմռանը տաքացնել տունն առանց էլեկտրաէներգիայի համար լրացուցիչ վճարելու

Ձմռան ամենամեծ խնդիրն էլեկտրաէներգիայի բարձր վճարներն են: Մարդիկ ցանկանում են տաքանալ, սակայն չեն ցանկանում շատ վճարել:

wikihow.com-ը առաջարկում է մի քանի տարբերակ, որոնց շնորհիվ կարելի է տաքացնել բնակարանը և խնայել  էլեկտրաէներգիան:

 

1.         Փակեք բոլոր պատուհանները և համոզվեք, որ ոչ մի տեղում անցքեր չկան: Սա կապահովվի օդի ջերմաստիճանի բարձրացումը:

 

2.         Պատուհանների վարագույրների փոխարեն  օգտագործեք լոգարանի վարագույրներ: Դրանք կլանում են արևի ճառագայթներն ու թույլ չեն տալիս, որ ցուրտ օդը ներս մտնի:

 

3.         Դրանց զուգահեռ նաև ծանր վարագույրներ կախեք, դրանք կխթանեն տան օդի ջերմաստիճանի բարձրացումը:

 

4.         Դռների ներքևի հատվածները փակեք: Սա թույլ կտա, որ տաք օդը դուրս չգա բնակարանից:

 

5.         Որքան հնարավոր է՝ շատ արևի լույս թողեք տան մեջ: Այսպես կտաքացնեք ներսի օդը:

 

6.         Փակեք այն սենյակը, որը չեք օգտագործում: Խնայեք տան տաքությունը:

 

7.         Տան ներսում խալի ունեցեք: Խալին ոչ միայն հարմարավետություն է ստեղծում, այլև տաքություն է ապահովում:

 

8.         Առաստաղը ևս տաքացնելու կարիք կա: Այն կարող եք որևէ հաստ կտորով պատել:

 

9.         Ուտեստներ պատրաստեք: Պատրաստման ընթացքում վառվող գազը կտաքացնի բնակարանը, իսկ համեղ սնունդը կուրախացնի տան անդամներին:

 

10.       Տանը մոմեր վառեք: Դրանց որոշակի քանակությունը ևս կարող  տաքացնել բնակարանը:

 

11.       Վառեք  լույսերը: Այս մեթոդը լավ է աշխատում հատկապես երեկոյան:

 

12.       Տաք ըմպելիքներ օգտագործեք:

 

13.       Հաստ ու տաք հագուստ հագեք:

 

14.       Փոքր սենյակներում քնեք:

 

15.       Սպորտով զբաղվեք:

 

16.       Քնելիս գրկեք որևէ մեկին:

 

17.       Արագ տաքանալու համար օգտագործեք ֆենը:

երեկոյան:

Просмотров: 2660 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar