1:46 PM Կետային մերսում՝ դեմքի մաշկի երիտասարդությունը վերադարձնելու և այն ձիգ ու առաձգական դարձնելու համար | |
Դեմքի առողջ գույնը պահպանելու և կնճիռներից ազատվելու համար խորհուրդ է տրվում յուրացնել շիացու մերսման տեխնիկան: Այս մերսումն ընդհանրապես ժամանակատար չէ և իրականացվում է միայն մատներով: Մերսման ողջ համալիրն իրականացնելու համար բավական կլինի ընդամենը 5 րոպեն:
Դեմքի երիտասարդացնող մերսում
1. Միաժամանակ երեք մատով (ցուցամատով, միջնամատով ու մատնեմատով) սեղմել նկարում պատկերված կետերը՝ յուրաքանչյուրին տրամադրելով 5-7 վայրկյան
2. Միևնույն ժամանակ երեք մատով սեղմել հոնքերի հատվածում գտնվող կետերը:
3. Ցուցամատով սեղմել աչքի արտաքին անկյան մոտ գտնվող կետը, այնուհետև՝ ներքին անկյան մոտ գտնվող կետը: Կրկնել այս պրոցեդուրան նաև մյուս աչքի համար
4. Միացնել երեք մատը (ցուցամատ, միջնամատ, մատնեմատ) և սեղմել հոնքերի միջև գտնվող կետերը:
5. Երեք մատով սեղմել վերին կոպերը՝ հոնքերից քիչ ներքև: Աշխատեք այդ ընթացքում չդիպչել ակնագնդերին: Կրկնել պրոցեդուրան նաև մյուս կոպի համար:
6. Երեք մատով սեղմել ակնախորշերի ներքևում գտնվող կետերը:
7. Երեք մատով սեղմել այտոսկրերի ներքևում գտնվող կետերը:
8. Բթամատերի ծայրերով սեղմել քթի թևերի մետ գտնվող սիմետրիկ կետերը:
9. Բթամտով սեղմել վերին շուրթի և քթի միջև գտնվող կետը:
10. Բթամատերով սեղմել շուրթերի անկյուններում գտնվող կետերը:
11. Բթամատով մի փոքր սեղմել ստորին շուրթի տակ գտնվող փոսիկը:
12. Միաժամանակ երկու ձեռքի երեք մատով սեղմել ստորին ծնոտի վրա գտնվող կետերը:
13. Երկու ձեռքի բթամատերով սեղմել ծնոտի տակ գտնվող կետերը, այնուհետև միաժամանակ աջ ու ձախ ձեռքերով սեղմել պարանոցի կողային հատվածներում գտնվող կետերը:
Այս մերսումը կօգնի թարմացնել մաշկը, կրկին կդարձնի այն ձիգ ու առաձգական:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |