Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 26 » Մանրուքներ, որոնց համար երեխաները երախտապարտ են իրենց ծնողներին
loading...
1:50 PM
Մանրուքներ, որոնց համար երեխաները երախտապարտ են իրենց ծնողներին

Դասախոսները բազմիցս անցկացրել են մի գիտափորձ, որի ժամանակ խնդրել են իրենց ուսանողներին խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է լավ մայր դառնալ: Ոսումնասիրելով ուսանողների պատասխանները՝ նրանք կազմել են ցանկ, որի ընդհանուր իմաստն այն էր, որ այն մանրուքները, որ անում են ծնողներն իրենց երեխաների համար, շատ ավելի լավ են տպավորվում երեխաների հիշողության մեջ և շատ ավելի մեծ նշանակություն ունեն նրանց համար, քան կարծում են մեծահասակները:

 

Առհասարակ սերն արտահայտվում է մանրուքների միջոցով, ուստի aif.ru-ն ներկայացրել է այն 10 պահերը, որոնց համար երեխաները երախտապարտ են իրենց ծնողներին.

 

1. Անհրաժեշտ է երբեմն այցելել արդեն մեծացած երեխայի սենյակ, երբ նա պառկում է քնելու, ուղղել նրա վերմակը և օրորոցային երգել:

 

2. Ծնողները պետք է իրենց մանկությունից զվարճալի պատմություններ պատմեն երեխաներին:

 

3. Աշխատեք հաճախ գրկել ու համբուրել ձեր երեխային:

 

4. Ժամանակ առ ժամանակ հարկավոր է ուշադրություն հատկացնել երեխաներից միայն մեկին:

 

5. Երեխային պետք է համեղ ու օգտակար սնունդ տալ, որպեսզի նա առողջ և ուժեղ մեծանա:

 

6. Ճաշի ընթացքում հարկավոր է քննարկել առաջիկա հանգստյան օրերի ձեր պլանները:

 

7. Աշխատեք քնելուց առաջ երեխայի հետ զրուցել տարբեր թեմաներով՝ դպրոցի, ընկերության, ապագայի պլանների մասին:

 

8. Թույլ տվեք, որ երեխան երկար զբոսնի ընկերների հետ:

 

9. Հանգստյան օրերին կարելի է փոքրիկի հետ պառկել տաք ծածկոցի տակ և դիտել սիրելի հեռուստատեսային հաղորդումները:

 

10. Աշխատանքի գնալիս երեխայի սենյակում կամ որևէ երևացող տեղ զվարճալի երկտողեր թողեք:

Просмотров: 458 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar