4:16 PM Մթերքներ, որոնք չի կարելի կրկնակի ջերմամշակման ենթարկել | |
Բոլոր տանտիրուհիներին էլ հարմար է կերակուրը եփել, որպեսզի ավելորդ անգամ չծանրաբեռնվեն խոհանոցում, այլ անհրաժեշտության դեպքում պարզապես հանեն ուտեստը սառնարանից և տաքացնեն: Պարզվում է` որոշ մթերքների նկատմամբ նման մոտեցումը ոչ միայն դրանք անօգտակար է դարձնում, այլև նույնիսկ կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Հիմա այն մթերքների մասին, որոնք չի կարելի երկրորդ անգամ տաքացնել: 1. Սպանախ: Այս մթերքի օգտակարության մասին մեզ դեռ մանկուց հայտնի է, և բոլոր նրանք, ովքեր հետևում են առողջ սննդի կանոններին, երևի վաղուց ներառել են այն իրենց սննդակարգում: Շատ հաճախ սպանախը շոգեխաշում են թթվասերի մեջ և մատուցում` որպես խավարտ: Իսկ այ երկրորդ անգամ տաքացնել այն խորհուրդ չի տրվում. նման դեպքում դրա օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է: Ավելի լավ է այն օգտագործել որպես սառը սոուս: 2. Հավ: Անյուղ հավի միսը հեշտ յուրացվող սպիտակուցների աղբյուր է, իսկ այ կրկնակի ջերմային մշակման դեպքում այն փոխում է կառուցվածքը և կարող է խախտել մարսողության պրոցեսը: Այդ պատճառով ավելացած հավի ֆիլեն կարելի է օգտագործել աղցանի մեջ, իսկ տապակած հավից ավելի լավ է սենդվիչ սարքել: 3. Սունկ: Սունկը հարուստ է սպիտակուցներով: Նրանք, ովքեր սննդի մեջ սահմանափակում են միսը, սունկն ուղղակի անհրաժեշտություն է: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ կրկնակի ջերմամշակման դեպքում սպիտակուցը ձևափոխվում է, նվազում են նրա օգտակարությունն ու սննդարարությունը: Ուստի արդեն շոգեխաշած սունկն ավելացրեք տաք մակարոնին կամ օգտագործեք աղցանի մեջ: 4. Ձու: Ձվերը կրկնակի տաքացնելու անհրաժեշտություն սովորաբար չի լինում, սակայն եթե ձեր գլխում նմանատիպ գաղափար է ծագել, ապա լավ է հրաժարվել դրանից: Կրկնակի ջերմամշակված ձվի մեջ մի շարք վտանգավոր միակցություններ են գոյանում, որոնք թունավորում են օրգանիզմը: Արդեն եփած ձվերն ավելի լավ է օգտագործել սալաթի կամ բուտերբրոդների մեջ: 5. Կարտոֆիլ: Երևի նկատած կլինեք, որ կրկնակի ջերմամշակումից հետո կարտոֆիլը կորցնում է իր համային որակները: Կարտոֆիլի մեջ եղած օսլան այս դեպքում վերածվում է թույնի: Արդեն եփած կարտոֆիլը կարելի է ավելացնել աղցանին, իսկ ահա տապակած կարտոֆիլն ուտեստ է միայն մեկ անգամվա համար: 6. Նեխուր (քյարաուզ): Ցածր կալորիականությամբ այս մթերքը մեծ մասսայականություն է վայելում նրանց մեջ, ովքեր հետևում են իրենց քաշին: Նրանում եղած օգտակար նյութերը, ցավոք, կրկնակի տաքացնելու դեպքում վերածվում են կանցերոգենների, այդ իսկ պատճառով նեխուրով դիետիկ ապուրներն ավելի լավ է եփել մեկ անգամվա համար կամ օգտագործել սառը վիճակում: |
|
|
Всего комментариев: 0 | |