Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 26 » 5 րոպե, որ տարիներով կերկարացնեն Ձեր կյանքը
loading...
7:01 PM
5 րոպե, որ տարիներով կերկարացնեն Ձեր կյանքը

Բոլոր ներկայացված առողջարար գործընթացներից յուրաքանչյուրն անելու համար Ձեզ 5 րոպե հարկավոր կլինի, սակայն անելով դրանք՝ Դուք կերիտասարդացնեք ողջ օրգանիզմը:

1.Ամեն անգամ աստիճանների հանդիպելիս՝ կարող եք օգտվել վերելակից, երբ բարձրանում եք, սակայն իջնելիս անպայման ոտքով իջեք: Սա առողջարար վարժություն է սիրտ-անոթային համակարգի համար: 

2.Ատամներով բռնեք մատիտը և թղթի վրա գրեք այբուբենը: Քանի որ համակարգչի առջև նստած ժամանակ մեր պարանոցը գրեթե չի շարժվում, սա հիանալի և առողջարար վարժություն է այն երիտասարդ պահելու համար:

3.Ամեն երեկո ողողեք բերանը և կոկորդը ծովային աղից պատրաստված լուծույթով: Մեկ բաժակ ջրի մեջ մեկ ճաշի գդալ աղ լուծեք և ողողեք բերանը և կոկորդը: Կարիեսը, անգինան և  մրսածությունը շատ ավելի "հազվադեպ" կայցելեն Ձեզ:

4.Պահեք շնչառությունը և մնացեք այդպես, ինչքան կարողանաք: Ցանկացած բջիջ կարիք ունի սահմանափակումների և չափավոր ծանրաբեռնվածության: Սա շատ օգտակար կլինի շնչառական համակարգի համար:

5.Կերեք հում գազար, խնձոր, շաղգամ, կաղամբի միջուկ:

6.Ինչքան հնարավոր է շատ վարժություններ արեք վերջույթներով, շրթունքներով, մատերով, պարանոցով, մեջքով:

7.Քնելուց առաջ ոտքերը՝ մինչև ծնկները ցնցուղի օգնությամբ թրջեք սառը ջրով: Մեկ րոպեն բավական է, սա կօգնի ավելի խոր քնել, նաև օգտակար է երակների համար:

8.Փակեք աչքերը: Երբ հնարավոր է, փակեք Ձեր աչքերը, թեկուզ մի քանի վայրկյանով: Քանի որ ոչինչ չտեսնելով մեր աչքերը հանգստանում են:

9.Մերսեք ականջների բլթակները: Սա հիանալիորեն ակտիվացնում է օրգանիզմը:

10.Պարբերաբար ակտիվացված ածուխ խմեք: Այն մաքրում է աղիները և ողջ օրգանիզմը: Սակայն չափազանց հաճախ օգտագործել չի կարելի, քանի որ այն օրգանիզմից հանում է նաև օգտակար նյութերը:

Առողջ եղե՛ք:

 

ԲԱՐՈՄԵՏՐ  

Просмотров: 904 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar