7:11 PM Բանանի օգտակար հատկությունները | |
Բանանը մի շարք օգտակար առողջարար հատկություններ ունի: Առաջին հերթին այն լավ է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա, լավացնում է մաշկի վիճակը, կարգավորում է արյան ճնշումը և, իհարկե, բարձրացնում է տրամադրությունը: Բանանի մեջ մեծ քանականությամբ մագնեզիում ու կալիում կա, բավականին օգտակար միկրոտարրեր, որոնք թթվածնով են հարստացնում ուղեղի ծալքերը, նույնիսկ օգնում են ծխելու դեմ պայքարում: Բանանը պարունակում է նաև В խմբի վիտամիններ, ինչի շնորհիվ էլ նույնիսկ մեկ բանանը կարող է մարդուն հանել սթրեսից: Այս միրգն ունի նաև երկաթի մեծ քանակություն, որի շնորհիվ ավելանում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Իսկ պարունակած գլյուկոզայի, ֆրուկտոզայի ու սախարոզայի շնորհիվ բանանը վերականգնում է մարդու կորցրած էներգիան: Բանանի դիետայի միջոցով հնարավոր է մի քանի կիլոգրամ նիհարել, և, ինչքան էլ զարմանալի է, այս միրգը նաև սիրո հորմոն` օքսիտոցին է արտադրում, ինչը խորհուրդ է տրվում ամուսնական զույգերին: |
|
|
Всего комментариев: 0 | |