7:20 PM Ահա թե ինչի կարող է բերել անքնությունը. մի՛ կատակեք ձեր առողջության հետ | |
Ժամանակակից կյանքի ռիթմը ստիպում է քնի վրա ծախսել ավելի քիչ ժամանակ: Շատ մարդկանց համար առողջ 8-ժամյա քունը պարզապես ճոխություն է: Իրականում պարբերական անքնությունը կարող է բերել ողբերգական հետևանքների: Դրանցից մեկը հիշողության կորուստն է՝ մշտական անքնությունը կարող է վատ ազդեցություն ունենալ ձեր հիշողության վրա, քանի որ այդ պատճառով խախտվում են ուղեղի որոշակի ֆունկցիաներ: Տրամադրության անկումը նույնպես կարող է լինել անքնության արդյունքում: Քանի որ այն բերում է դյուրագրգիռության, ագրեսիայի: Չէ որ առանց նորմալ քնի չի կարող հանգստանալ ուղեղը իսկ դա կբերի հավասրակշռության կորստի: Հալուցինացիաներընույնպես պատճառ են անքնության: Երբ ուղեղը բավարար չափով չի սնուցվում նրա համար դժվար է ընկալել ցանկացած ինֆորմացիա և վերծանել այն: Այս պարագայում ամեն ինչ սխալ է ընկալվում և վերարտադրվում մարդու կողմից: Որքան էլ զարմանալի է լեզվի սայթաքումները նույնպես անքնության արդյունք են:Երբ ուղեղը պատշաճ կերպով չի կարողանում կատարել գործառույթները՝ լեզվի աշխատանքը նույնպես խանգարվում է: Անքնությունը կարող է բերել նաև սխալ որոշումների կայացման, նորմալ չսնվելու, կեղծ հիշողությունների և վերջապես ուղեղի խանգարման: |
|
|
Всего комментариев: 0 | |