7:43 PM Մի ծխեք առավոտյան | |
Ծխելու վտանգավոր հետևանքները ուսումնասիրող ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ծխելու համար օրվա ընթացքում ամենախոցելի պահը առավոտն է: Հետազոտությունները տեղի են ունեցել Փեն-սթեյթի համալսարանում (Փենսիլվանիա). հենց այնտեղ է կայացվել ծխելու վնասակարության հարցի գործնական կողմն ուսումնասիրելու որոշումը: Հետազոտության համար գիտնականները ընտրել են 7 հազար ծխողների, որոնցից հազարը տառապում է թոքերի քաղցկեղ հիվանդությամբ: Խնդիրն ավելի լավ ուսումնասիրելու համար գիտնականները հետազոտության մասնակիցներին հարձուփորձ են արել նիկոտինի ընդունման հետ կապված ամեն մի մանրուք և նրբություն: Պարզվել է, որ առողջությանն համար ավելի վտանգավոր է առավոտյան ծխած գլանակները: Այդ երևույթի պատճառը նրանում է, որ թունավոր նյութերն օրգանիզմում ուտելիքից առաջ են հայտնվում: Անոթի վիճակում ծխելն ավելի վտանգավոր է, քան սնվելուց հետո: Թոքերի քաղցկեղով հիվանդանալու վտանգը այդպիսի ծխողների մոտ ավելի մեծ է: |
|
|
Всего комментариев: 0 | |