Главная » 2017 Январь 26 » Ինչպես մաքրել ջեռոցը
loading...
8:02 PM Ինչպես մաքրել ջեռոցը | |
Նույնիսկ չափից ավելի կեղտոտված ջեռոցը կարելի է հեշտությամբ մաքրել: Դրա համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ անուշադրի սպիրտ, ջուր և երկու թաս: Նախ պետք է ջեռոցը տաքացնել մինչև 65-70 աստիճան: Այնուհետև թասերից մեկի մեջ ջուր լցրեք և սպասեք մինչև այն եռա: Ջեռոցն անջատեք: Երկրորդ թասը, որի մեջ նախապես պետք է մեկ բաժակ անուշադրի սպիրտ լցնել, դրեք ջեռոցի վերին դարակի վրա: Ներքևի դարակին պետք է դնել եռացրած ջրով թասը: Դուռը փակեք և թողեք մեկ գիշեր: Առավոտյան ջեռոցը բացեք և հանեք թասերը: Ջեռոցից հանեք տապակները, ցանցը և 15 րոպե դուռը բաց թողեք, որպեսզի այն օդափոխվի: Անուշադրի սպիրտի մեջ 1-2 թեյի գդալ ամաններ լվանալու համար նախատեսված հեղուկ և կես բաժակ տաք ջուր ավելացրեք: Ռետինե ձեռնոցներ հագեք և սպունգի օգնությամբ այդ լուծույթով ջեռոցը մաքրեք: |
|
|
loading...
Всего комментариев: 0 | |