1:29 PM Ինչպես ազատվել հոդացավերից և բուժել արթրիտն ու արթրոզը սև բողկի օգնությամբ | |
Այնպիսի բանջարեղենը, ինչպիսին է սև բողկը, կարելի է օգտագործել ոչ միայն խոհանոցում: Շատերը գիտեն, որ այս մթերքն անփոխարինելի է մրսածության դեպքում, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ սև բողկն օգնում է հաղթահարել նաև հոդացավերը և անփոխարինելի է նաև արթրիտի և արթրոզի դեպքում:
Ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում օգատագործել հետևյալ միջոցը.
Բողկն առանց կեղևազրկելու քերիչով մանրացնել և քամել դրա հյութը: Այնուհետև քամված հյութի 1/3 բաժակին ավելացնել մեկ մեծ գդակ մեղր և մեկ մեծ գդալ սպիրտ ու լավ խառնել: Բամբակյա անձեռոցիկը թրջել ստացված խառնուրդով, դնել ախտահարված հատվածին, ամրացնել և թողնել ամբողջ գիշեր: Բուժման ընթացքում ոտեքերը հարկավոր է հնարավորինս տաք պահել և չսառեցնել:
10 օր շարունակ այս պրոցեդուրան կրկնելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի: Բուժման այս մեթոդը շատ պարզ է, հասանելի ու արդյունավետ: Բացի այդ, այն ծախսատար չէ և կարող է իրականացվել նույնիսկ տնային պայմաններում:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru | |
|
Всего комментариев: 0 | |