1:30 PM Միգրենի պատճառ կարող է դառնալ աղիներում ֆերմենտների դեֆիցիտը | |
Գիտնականները պարզել են, որ միգրեններով տառապող մարդկանց 95%-ի մոտ կա դիամինօքսիդազի (DAO) ֆերմենտի դեֆիցիտ, մինչդեռ այս տարրը մասնակցում է հիստամինի փոխանակման գործընթացին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա ավելցուկի կամ DAO-ի դեֆիցիտի հետևանքով նյութափոխանակության խանգարման դեպքում այն ներթափանցում է արյան մեջ, իսկ դրա կուտակումներն առաջացնում են միգրեն:
Մասնագետները կարծում են, որ այս հետազոտությունների արդյունքները կօգնեն փոխել միգրենի բուժման ռազմավարությունը՝ աղիներում գտնվող այս ֆերմենտի պակասը փոխհատուցելու օգնությամբ: Ներկայում այս հիվանդության դեմ կարելի է պայքարել միայն լուրջ կողմնակի բարդություններ առաջացնող դեղամիջոցների միջոցով:
Նյութի աղբյուրը՝ trental.ru | |
|
Всего комментариев: 0 | |