1:32 PM 6 սննդամթերք, որ կլրացնեն երկաթի պակասն ու կօգնեն բուժել սակավարյունությունը | |
Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը երկաթի ցածր պարունակությամբ սննդի օգտագործումն է: Սակավարյունությունը կամ անեմիան արտահայտվում է քրոնիկ թուլությամբ, քնկոտությամբ, մազաթափությամբ, գունատությամբ, հաճախացած սրտխփոցով, գլխացավերով, կոտրվող եղունգներով:
Ինչպես ներկայացնում է Healthy Food Team-ը` սակավարյունության բուժման լավագույն տարբերակը օրգանիզմում երկաթի մակարդակի բարձրացումն է: Դեղամիջոցներ ընդունելուց բացի անհրաժեշտ է կանոնավորել սննդակարգը: Աղբյուրը ներկայացնում է երկաթի պարունակության ավելացմանը նպաստող սննդամթերքների ցանկը:
Սպանախ: Այն հարուստ է նաև A և E վիտամիններով, կալցիումով, բուսական մանրաթելով և սպիտակուցներով:
Ոսպ: Այն ևս հարուստ է երկաթով, մանրաթելով, որը ստիպում է հագեցած մնալ երկար ժամանակ:
Դդմի սերմեր: Դրանք ապահովում են օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սնուցիչները: Երկաթից բացի դրանք հարուստ են մագնեզիումով» մանգանով, ֆոսֆորով և ցինկով:
Կարմիր միս: Այն հարուստ է երկաթով, B վիտամինով: Փորձագետները խորհուրս են տալիս երկաթի պարունակության բարձրացման համար շաբաթական երեք անգամ կարմիր միս օգտագործել, սակայն չարաշահել դրա օգտագործումը խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է վատ ազդել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա և դառնալ որոշ տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ:
Սև շոկոլադ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով ու հանքանյութերով:
Քունջութ: Առողջ սննդի մաս կազմող այս համեմունքը երկաթի իրական աղբյուր է: Այն նաև հարուստ է վիտամին E-ով, ֆոսֆորով, կալցիումով, ցինկով և օգնում է կանխել օստեպորոզի առաջացումը: | |
|
Всего комментариев: 0 | |