1:34 PM Ինչու են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը ավելի վատ վարում մեքենան, քան տղամարդիկ. 15 հետաքրքիր փաստ կանանց օրգանիզմի մասին | |
Չնայած, որ կանայք առեղծված են, այնուամենայնիվ կան գիտական փաստեր կանանց օրգանիզմի մասին, որոնք շատ բան են պարզաբանում: Կանանց մարմինն ունի բազմաթիվ յուրահատկություններ, որոնց մասին անգամ իրենք գլխի չեն ընկնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենահետաքրքիր ու ապշեցուցիչ փաստերը կանանց օրգանիզմի մասին:
Կանանց օրգանիզմի առանձնահատկությունները
1. Կանանց սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդկանց սիրտը: Միջինում այն 8-10 զարկ ավել է անում: Բացի այդ, կանանց սիրտը տղանարդկանց սրտից 10-15%-ով թեթև է: 2. Գիտնականներն ապացուցել են, որ կանայք 2 անգամ ավելի հաճախ են թարթում, քան տղամարդիկ: Սա պայմանավորված է նյարդային համակարգի առանձնահատկություններով. կանայք ավելի անհանգիստ են: Սրանով են բացատրվում նաև հուզական վիճակի կտրուկ փոփոխությունները: 3. Կանանց օրգանիզմը շատ ավելի դանդաղ է այրում ճարպը, քան տղամարդկանց օրգանիմը: Սա է պատճառը, որ կանայք ավելի դժվար են ազատվում ավելորդ կիլոգրամներից: 4. Կանանց իմունիտետն ավելի բարձր է: Գաղտնիքը X-քրոմոսոմի մեջ պարունակվող ՌՆԹ-ի մեջ է, որի շնորհիվ կանայք տղամարդկանցից երկար են ապրում և ավելի արդյունավետ կերպով են պայքարում վարակների դեմ: 5. Կանանց մազերի տրամագիծը 2 անգամ ավելի փոքր է, քան տղամարդկան մազերինը: 6. Կանանց գլխուղեղի կոշտուկային մարմինն ավելի հաստ է քան տղամարդկանցը: Այն 30%-ով ավելի շատ միացություններ է պարունակում, ինչի շնորհիվ կանանց հաջողվում է միևնույն ժամանակ մի քանի գործ հաջողությամբ կատարել: 7. Կանանց օրգանիզմում կան ավելի շատ ցավային ընկալիչներ, քան տղամարդկանց օրգանիզմում, սակայն նրանց օրգանիզմում կա նաև էստրոգեն հորմոնը, որն օժտված է բորբոքային գործընթացներն արգելափակելու հատկությամբ: Սա է պատճառը, որ կանանց ցավազգացողության շեմն ավելի ցածր է: 8. Քնի ժամանակ կանանց գլխուղեղի ակտիվությունը պակասում է ընդամենը 10%-ով, ինչի պատճառով քնած ժամանակ նրանք ավելի զգայուն են, քան տղամարդիկ: 9. Կանայք ավելի լավ են տարբերում գույները, քան տղամարդիկ: Սա նույնպես կապված է X-քրոմոսոմի հետ: 10. Կանայք շատ ավելի վատ են կողմնորոշվում տարածության մեջ, քան տղամարդիկ: Սա է պատճառը, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերի համար մեքենա վարելն իրական փորձություն է դառնում: Օրինակ՝ զուգահեռ կայանումը տղամարդկանց 82%-ի համար հեշտ լուծվող խնդիր է, մինչդեռ կանանց միայն 22%-ին է հաջողվում ճիշտ կայանել մեքենան: 11. Կանանց պարանոցն ավելի շարժուն է, քան տղամարդկանց պարանոցը: Կնոջը կանչելիս նա, ամենայն հավանականությամբ, միայն գլուխը կպտտի, իսկ տղամարդը նույն իրավիճակում պարզապես կպտտվի: 12. Կանայք բնությունից ավելի անհանգիստ են և նրանց մոտ ուժեղ է զարգացած վտանգի զգացողությունը: Սա անմիջականորեն կապված է այնպիսի հորմոնների բարձր մակարդակի հետ, ինչպիսին են կորտիզոլը, պրոգեստերոնն ու էստրդիոլը և հենց սա է պատճառը, որ կանայք բնազդաբար շատ ավելի լավ են կանխազգում վտանգը: 13. Կանայք ավելի լավ են կապվում մարդկանց: Բանը նրանում է, որ թույլ սեռի մոտ անելի լավ են զարգացած գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու ենկապվածության զգացողության համար: 14. Կանանց մոտ ավելի լավ է զարգացած պերիֆերիկ տեսողությունը, իսկ տղամարդկանց մոտ՝ կենտրոնական, ուստի տղամարդիկ ավելի լավ են տեսնում և մտապահում մանրամասները: 15. Խոսելիս կանայք առաջնորդվում են գլխուղեղի երկու կենտրոնով, ինչը թույլ է տալիս նրանց օրական մինչև 8000 բառ արտաբերել: | |
|
Всего комментариев: 0 | |