1:35 PM Մակաբուծային վարակների հիմնական ախտանշաններն ու ժողովրդական բաղադրատոմսեր՝ դրանցից ազատվելու համար | |
Նման դեպքերում բժիշկները սովորաբար հատուկ դեղեր են նշանակում որդերի դեմ, սակայն, չնայած դրանց արդյունավետությանը, դրանք առաջացնում են նաև բազմաթիվ կողմնակի բարդություններ:
Մակաբուծային վարակների հիմնական ախտանշաններն են.
· փորափքանքը,
· բերանի խոռոչի տհաճ հոտը,
· սնվելուց հետո գղտոցն ու փորափքանքը,
· ախորժակի կորուստը,
· փսխումը,
· հետանցքի քորը,
· արտաթորանքում նկատվող լորձը կամ արյունը,
· աչքերի տակ նկատվող այտուցվածությունը,
· միգրենը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու բաղադրատոմս, որոնք կօգնեն ձեզ ազտավել այս խնդրից:
1-ին բաղադրատոմս
Մանրացնել 1 նռան կեղևը, ավելացնել ¾ բաժակ ջուր և եփել: Այնուհետև ստացված եփուկը տաք վիճակում խմել 1,5 ժամվա ընթացքում: Եփուկը խմելուց հետո սնունդ չի կարելի ընդունել: 3-4 ժամ անց հարկավոր է ընդունել արագ ազդող լուծողական միջոց:
2-րդ բաղադրատոմս
Շնորհախոտի (авран) թուրմը հիանալի միջոց է երիզորդներից ազատվելու համար: Հարկավոր է ½ թեյի գդալ շնորհախոտի տերևներին ավելացնել 250 մլ եռման ջուր և 30 րոպե թրմել տաք գոլորշու վրա: Քամել, այնուհետև ավելացնել այնքան ջուր, որ թուրմը դառնա նախնական քանակության: Ընդունել մեկական թեյի գդալ թուրմ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, մինչև այն սկսի ազդել:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:
Նյութի աղբյուրը՝ healthytipsandremedies.com | |
|
Всего комментариев: 0 | |