6:13 PM Վահանագեղձի քաղցկեղ. ինչպես բաց չթողնել վտանգավոր ախտանշանները | |
Վահանագեղձի քաղցկեղ ասելով հասկանում ենք ուռուցքներ, որոնց առաջացումը հրահրում է գեղձի բջիջների ախտահարում կամ կառուցվածքային փոփոխություն: Ինչպես հայտնի է, վահանագեղձի ուռուցքները լինում են բարորակ ու չարորակ: Առավել հաճախ չարորակ ուռուցքներ հայտնաբերվում են այն կանաց մոտ, ովքեր հնարավորինս քիչ են օգտագործում յոդ պարունակող մթերքներ ու ապրում են ռադիացիոն ճառագայթման ենթարկվող տարածքներում: Չնայած քաղցկեղի այս տեսակի համեմատաբար քիչ ագրեսիվ բնույթի, շատ կարևոր է ժամանակին ախտահարել ու բուժել այդ հիվանդությունը:
Վահանագեղձի ուռուցքներ. նորագոյացությունների ձևավորման պատճառները
· ռոդիոակտիվ ճառագայթումը · պարանոցի ու գլխի լուսային թերապիան · սննդի մեջ յոդի քանակության ոչ բավարար օգտագործումը · տարիքն ու սեռը ( չնայած որ այն չի հանդիսանում որոշիչ գործոն, այնուամենայնիվ 40 տարեկանից հետո , հատկապես կանանց մոտ, մեծանում է վահանագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկ) · գենետիկ գործոնները · մասագիտական գործունեության առանձնահատկությունները (օրինակ իոնացնող ճառագայթման հետ աշխատանքը) · վնասակար սովորություներն ու սթրեսը
Վերոթվարկյալ բոլոր գործոնները զգալիորեն բարձրացնում են վահանագեղձի չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։ Այդ պատճառով, նման գործոնների ազդեցության ներքո գտնվող մարդկանց խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով անցնել հետազոտություն էնդոկրինոլոգի մոտ:
Վահանագեղձի ուռուցքների առաջացման տեսակներն ու ախտանշանները
Վահանագեղձի քաղցկեղը կարող է արտահայտվել տարբեր ձևով, ինչպիսիք են՝ · պապիլյարը (որը հանդիպում ե առավել շատ դեպքերում ՝ 76%) · ֆոլիկուլյար · մեդուլյար · չտարբերակված ու անապլաստիկ
Վահանագեղձի չարորակ ուռուցքի հիմնական ախտանշանը հանդիսանում է անցավ հանգույցի առկայությունը: Շնորհիվ վահանագեղձի մակերեսային դիրքի, դժվար չէ նշված գեղձի վրա նկատել հանգույցի առկայությունը:
Նման նորագոյացության առկայության դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի, սակայն խորհուրդ չի տրվում խուճապի մատնվել, քանի որ միայն 5% դեպքերում են նման հանգույցները լինում չարորակ:
Եթե վահանագեղձի վրա, բացի այդ հանգույցի նկատելի է նաև պարանոցի ավշային հանգույցների կոշտացում, ապա հարկավոր չէ հետաձգել բժշկի մոտ այցելությունը, քանի որ որոշ դեպքերում այդ 2 ախտանշանները հանդիսանում են վահանագեղձի նոր զարգացող քաղցկեղի միակ անհանգստացնող ախտանշանները:
Ինչ վերաբերվում է ավելի ուշ փուլերին, ապա նման դեպքում դրանք կարող են ուղեկցվել հետևյալ երևույթների առաջացմաբ՝
· պարանոցի ցավեր · կլանման հետ կապված դժվարություններ · ձայնի անառիթ խռպոտություն · «գունդ կոկորդում» · առանց պատճառ հազ · հևոց · պարանոցի երակների այտուցվածություն · շնչառության դժվարացում
Վահանագեղձում, հանգույցների առկայության դեպքում, ճշգրիտ ախտորոշման համար բժիշկը կիրառում է՝
· Ուլտրաձայնային հետազոտություն (հանգույցի տեղերոշման ու չափերի ճշտման համար); · վահանագեղձի բիոպսիա (միայն այս մեթոդը թույլ կտա պարզել նոյագոյացության բնույթը); · ուռուցքային մարկերով արյան հետազոտություն.
Ըստ այդմ, հիվանդի կողմից ինքնուրույն ախտորոշումը բացառվում է:
Ինչպիսի բուժում են նշանակում վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում
· վիրահատական հեռացում · ռադիոակտիվ յոդով ներազդում · լուսային թերապիա · հորմոնալ թերապիա · ընտրովի թերապիա
Վերոներկայացված տեղեկատվությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ վահանագեղձի ինքնուրույն շոշափումն ու էնդոկրինոլոգի մոտ կանոնավոր հետազոտությունը թույլ կտան ժամանակին հայտնաբերել վահանագեղձի ուռուցքն ու պարզել, արդյոք այն չարորակ է, թե՝ ոչ: Տվյալ դեպքում հիվանդության ժամանակին հայտնաբերումը հանդիսանում է հիվանդի ապրելունակությունը որոշող հիմնական գործոնը:
Աղբյուրը՝ estet-portal.com | |
|
Всего комментариев: 0 | |