
Մկանային ցավերից ցանկանում են ազատվել բոլորը: kakhacker.ru-ն ներկայացնում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այդ տանջող ցավերից:
1. Ավելացրեք ձեր սննդակարգում նատրիում.
Նատրիումը շատ կարևոր դեր է կատարում մկանների համար: Այն նպաստում է մկանների կրճատմանն ու թուլացմանը: Նատրիումն առկա է բանջարեղենների,կաթնամթերքի ու մսի մեջ:

2. Օգտագործեք հնարավորինս շատ մագնեզիում
Մագնեզիումը շատ կարևոր է մկանների առողջ ֆունկցոնալության համար: Այն առկա է ընկույզի, լոբու, ձավարեղենի ու տերևավոր բանջարեղենների մեջ:

3. Մեծացրեք կալիումի օգտագործման քանակությունը
Կալիումն առկա է դդմի, կարտոֆիլի, սպանախի, լոբու, բանանի ու սեխի մեջ:

4. Չմոռանաք կալցիումի մասին
Կալցիումը շատ կարևոր է մկանների համար: Օգտագործեք նաև վիտամին D, քանի որ այն օգնում է կալցիումի յուրացմանը: Վիտամին D-ն առկա է սաղմոնում ու ձվի դեղնուցում: Այն հնարավոր է նաև ստանալ արևոտ եղանակին զբոսնելու ժամանակ: Կալցիումը առկա է տերևավոր բանջարեղենների, բրոկկոլի, սպանախի, կաղամբի, կաթի ու մրգային հյութերի մեջ:

5. Ընդունեք տաք վաննաներ
Հետազոտությունները ցույց են տվել, որ տաք ջուրը նպաստում է արյան հոսքին ու մկանները թուլանում են:

|