7:19 PM Որ հիվանդություններն են բուժելի եղեսպակի օգնությամբ | |
Այս բույսը նաև շատ օգտակար է վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում: Դեղագործները խորհուրդ են տալիս եղեսպակի եթերային յուղով ինհալացիա անել: Ինհալացիայի համար անհրաժեշտ է 1-2 գրամ յուղը (45-90 կաթիլ) լցնել եռման ջրի մեջ, ծածկել գլուխը սրբիչով և բերանով հնարավորինս խորը շնչել ջրից ելնող գոլորշին:
Լնդերի և կոկորդի հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել եղեսպակի թուրմի (5 գրամ եղեսպակի տերևները 1 բաժակ ջրին) և կաղնու կեղևի թուրմի (5 գրամ հումքը 1 բաժակ ջրին) խառնուրդը: Թուրմերը հարկավոր է պատրաստել այնպես, ինչպես նշված է առաջին բաղադրատոմսում, և ողողել դրանցով բերանի խոռոչն ու կոկորդը:
Նյութի աղբյուրը՝ aif.ru | |
|
Всего комментариев: 0 | |