5:59 PM Ինչ է ճարպուռուցքը(жировик). առաջացման պատճառները, տեսակները և բուժումը ժողովրդական ու ավանդական բժշկությունում | |
Ի՞նչ է լիպոման. ճարպուռուցքների տեսակները
Ճարպուռուցքը կամ լիպոման ճարպային հյուսվածքների գերաճն է, որը պատված է պատիճով:Ուռուցքն առաջանում է մաշկի տակ գտնվող հյուսվածքներում և կարող են անցնել նաև մկանային հյուսվածքներին: Փոքր ճարպուռուցքը մեծ անհանգստություն չի պատճառում, սակայն մեծանալու հետ մեկտեղ այն կարող է զգալի անհարմարություն և նույնիսկ ցավոտ զգացողություններ պատճառել:
Ուռուցքը համարվում է կոսմետիկ արատ: Կախված գտնվելու վայրից (պարանոցին, թևականերում և այլն)՝ այն կարող է խանգարել շարժվելիս և անհարմարություններ պատճառել հագուստ կրելիս:
Լիպոմայի մեծացումը հանգեցնում է արյան շրջանառության խանգարման, սահմանափակում է վերջույթների շարժումները մկանները կամ նյարդային վերջավորությունները սեղմելիս:
Ճարպուռուցքների տեսակները՝ կախված դրանց կառուցվածքնից և տեղից
· միոլիպոմաներ (առաջանում են մկանաթելերում), · ենթամաշկային լիպոմաներ (առաջանում են մաշկի տակ), · պերինևրալ լիպոմաներ (առաջանում են նյարդային հանգույցների մոտ), · ծառանման լիպոմաներ (առաջանում են հոդերի վրա), · ադենոլիպոմաներ (ճարպային հյուսվածքներից բացի, լիպոմայի բաղադրության մեջ լինում են նաև գեղձային բջիջներ), · պատիճապատ ճարպուռուցքներ (առաջանում են օրգաններում), · ցավոտ լիպոմաներ (բազմաթիվ նորագոյացություններ, որոնք ուժեղ ցավոտ զգացողություններ են առաջացնում), · օղակաձև ճարպուռուցքներ (առաջանում են պարանոցի վրա), · «ոտքով» ճարպուռուցքներ (ունենում են «ոտք» և նման են լինում սնկի), · փափուկ լիպոմաներ (շոշոփելից ուռուցքները փափուկ են, ինչպես խմորը), · անգիոլիպեմաներ (առաջանում են անոթների մոտ՝ պարուրելով դրանք), · տարածված ճարպուռուցքներ (առանց պատիճի կոշտացումներ), · կոշտացած ճարպուռոիցքներ (լիպոմային ներսում առաջանում է ոսկրային հյուսվածք), · ֆիբրոզային լիպոմա (պինդ գոյացություն, որը հետագայում շարունակում է աճել), · քարացած լիպոմաներ (ճարպուռուցքի հյուսվածքներում սկսում են առաջանալ կալցիումի աղերի նստվածքներ)
Ճարպուռուցքների առաջացման պատճառները
Գիտնականները դեռ շատ բան չեն կարող ասել ճարպուռուցքների առաջացման ու դրանց տարածման մասին, սակայն խթանիչ գործոններն են.
• հորմոնալ դիսբալանսը, • վտանգավոր վնասվածքները, • գենետիկ հակումը (հատկապես կանանց շրջանում), • շաքարային դիաբետը, • քաշի տատանումները և արդյունքում ճարպերի յուրացման խանգարումները, • անկանոն սննդակարգն ու օրվա ռեժիմը, • մաշկի սեղմվել (հաճախ հագուստով), • ճառագայթումը, • տարիքը (40 տարեկանից բարձր) • թույլ իմունային համակարգը
Սակայն մինչ օրս դեռ հայտնի չէ, թե վերոնշյալներից որն է հիմնական պատճառը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ կանայք ավելի շատ են տառապում այս հիվանդությամբ, քան տղամարդիկ:
Ինչպե՞ս ազատվել ճարպուռուցքներից տնային պայմաններում
Տնային պայմաններում լիպոմաներից կարելի է ազատվել միայն այն դեպքում, եթե դրանք մեծ չեն ու չեն առաջացնում ցավոտ կան տհաճ զգացողություններ: Հակառակ դեպքում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:
Սակայյն ոչ միշտ է կարելի ու անհրաժեշտ հեռացնել լիպոմաները: Բժիկները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ինքնուրույն հեռացնել լիպոմաները ասեղի կամ եղունգների օգնությամբ: Առանց համապատասղան գիտելիքների ու հմտությունների նման միջամտությունը կարող է հանգեցնել բորբոքման ու թարախակալման: Բացի այդ, դա կարող է նաև հանգեցնել արյունահոսության ու ցավոտ զգացողությունների և նույնիսկ, եթե հաջողվի հեռացնել ճարպուռուցքի պարունակությունը, կարող է առաջանալ վերք և մնալ սպի:
Մինչ ժողովրդական մեթոդներով լիպոմայի բուժմանն անցնելը, անհրաժեշտ է մի քանի օր հետևել: Եթե լիպոման չի մեծանում, դրա շուրջը մաշկը չի կարմրել և առհասարակ փոփոխություններ չեն նկատվում, ապա կարելի է անցնել բուն բուժմանը:
Ճարպուռուցքը հեռացնելու ժողովրդական միջոցներ
1. Կալախոեի կամ հալվեի (алоэ) կոմպրես. հալվելի կամ կալանխոեի ճյուղը լավ լվանալ հոսող ջրով, չորացնել, մանրացնել հարիչի օգնությամբ, դնել ճարպուռուցքի վրա և ծածկել մառլայով ու պոլիէթիլենով: Այս կոմպրեսը ցանկալի է անել երեկոյան և թողնել ամբողջ գիշեր:
2. Քսել ծիծեռնախոտի (чистотел) հյութ. Այս բույսի հետ պետք է շատ զգույշ լինել, քանի որ դրա հյութը կարող է այրել մաշկը: Հյութն անհրաժեշտ է կետ-կետ քսել միայն ճարպութուցքների վրա, թողնել 20 րոպե և լվանալ: Կրկնել այս գործընթացը օրական 3 անգամ: Երբ ճարպուռուցքի մեջտեղում առաջանա անցք, անհրաժեշտ է քսել «Լինիմենտ բալասանային ըստ Վիշնեվսկու», որը կնպաստի վերքի շուտ ապաքինմանը:
3. Եղինջի թուրմ. 50 գրամ եղինջի չոր տերևները մանրացնել, լցնել տարրայի մեջ, ավելացնել 500 մլ օղի, փակել տարրան և 21 օր դնել մութ տեղ: Թուրմը օգտագործել կոմպրեսների համար կամ օրական 3-4 անգամ քսել ուռուցքներին:
4. Ձիակասկով (конский каштан) ու մեղրով քսուք. 5 հատ ձիակասկը մաքրել, մանրացնել հարիչով կամ սրճաղացով, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր և լավ խառնել: ցանկության դեպքում խառնուրդի կարելի է ավելացնել հալվեի մարնրացրած տերևներ: Քսուքն անհրաժեշտ է քսել օրական 2-3 անգամ: Բացի այն, անհրաժեշտ է քասել քսուքը երեկոյան և թողնել ամբողջ գիշեր:
Ճարպուռուցքների բուժման եղանակները ավանդական բժշկությունում
Ավանդական բժշկության մեջ օգտագործում են լիպոմաների բուժման 2 եղանակ.
1. Վիրահատական միջամտությամբ, 2. Դեղորայքային միջամտությամբ (ներարկում են դեղը և քայքայում լիպոմայի պարունակությունը):
Սկզբում բժիշկը խորհուրդ է տալիս անցնել դեղորայքային բուժում և ուռուցքի պատիճի մեջ ներարկել «Դիպրոսպան» դեղամիջոցը, որը խթանում է ճարպի քայքայումը և լիպոման աստիճանաբար հալվում է: Ճարպուռուցքն ամբողջությամբ հեռացնելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի «Դիպրոսպան»-ի մի քանի ներարկում, սակայն ամեն ինչ կախված է անհատական աձանձնահատկություններից:
Լիպոմայի բուժման վիրահատական տարբերակը նշանակվում է, եթե ճարպուռուցքը առաջացնում է ցավոտ զգացողություններ, հիվանդի կյանքի համար վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է օրգաններում կամ պարզապես կոսմետիկ արատ է, որից անհրաժեշտ է շտապ ազատվել:
Նյութի աղբյուրը՝ estet-portal.com | |
|
Всего комментариев: 0 | |