6:11 PM Սպիտակում շուրջ մեկ տասնյակ քաղաքացի թունավորվել է շաուրմայից, նրանց վիճակը բավարար է | |
Ըստ քաղաքապետի՝ դեռևս հաստատված չէ, թե նրանք թունավորվել են Սպիտակում գործող «Թեժ կրակ» սննդի արագ պատրաստման կետում պատրաստված հավի մսով շաուրմայից, թե՞ այլ սննդից:
«Սննդի անվտանգության տեսչությունը դադարեցրել է աշխատանքը, քննությունը կպարզի, որովհետև օգտվողները շատ են եղել, բայց թունավորվել են շատ քիչ մարդիկ, և հնարավոր է՝ այլ պատճառով է: Չգիտեմ, քննությունն ամեն դեպքում կպարզի»,-ասաց նա:
Քաղաքապետն ասաց, որ հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է:
«Թեժ կրակ» սննդի կետից Tert.am-ի զանգին պատասխանեց աշխատակիցը, ով պատրաստակամ էր սպասարկել, սակայն տեղեկանալով, որ զրուցակիցը լրագրող է՝ պնդեց, թե սննդի կետը փակ է. նշենք, որ նա տվյալ սննդի կետի հավաքարարն էր:
Քաղաքապետն ասաց, որ իր տեղեկությամբ՝ սննդի կետի գործունեությունը կասեցված է, բայց հետո նշեց, որ կասեցված է այն արտադրամասը, որը, հնարավոր է, թունավորման պատճառ է դարձել: | |
|
Всего комментариев: 0 | |