6:31 PM Ինչպես ազատվել արյան և յոդի թողած անցանկալի հետքերից | |
Հաճախ հագուստի վրա տարբեր նյութերի հետքեր են առաջանում, որոնք կարող են ընդմիշտ փչացնել այն: Սակայն կան շատ հետաքրքիր « հնարքներ », որոնց օգնությամբ կարելի է հեշտությամբ ազատվել այդ հետքերից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Յոդի հետքերից կարելի է ազատվել անուշադրի սպիրտի կամ նատրիումի թիոսուլֆատի(վաճառվում է դեղատներում) օգնությամբ: Հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել անշուադրի սպիրտով կամ նատրիումի թիոսուլֆատով և տրորել դրանով հետքը:
Շոկոլադի հետքերը կարել է հեշտությամբ հեռացնել աղաջրի օգնությամբ:
Կարմիր գինու թարմ հետքի վրա հարկավոր է աղ լցնել: Ընդ որում՝ որքան շուտ աղ լցվի, այնքան ավելի հեշտությամբ կմաքրվի հետքը:
Եթե գինու հետքը նոր չի եղել, իսկ կտորը գունավոր է, ապա հարկավոր է պատրաստել գլիցերինի և ձվի դեղնուցի լուծույթ (1:1 հարաբերակցությամբ), քսել այն հետքին և թողնել մեկ ժամ:
Շրթներկի հետքը կարելի է մաքրել ացետոնով կամ սպիրտով: Սպիտակ կտորների համար կարելի է օգտագործել ատամի մածուկ: Հարկավոր է քսել այն հետքին, թողնել մի քանի րոպե, այնուհետև լվանալ հագուստը սովորականի նման:
Եթե հագուստի կամ առհասարակ կտորի վրա արյան հետ է հայտնվել, ապա առաջին հերթին հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի մաքրել արյունը տաք կամ գոլ ջրով, քանի որ արյունը պարզապես կմակարդվի և հետքից ազտվելը գրեթե անհնար կդառնա: Արյան թարմ հետքերը հեշտությամբ մաքրվում են սառը ջրով, իսկ դրանց թողած թույլ հետքերը հեռացնելու համար կարելի է օգտագործել լվացքի օճառ (քսել այն կտորին թողնել 5-10 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով):
Արյան հին հետքերը կարելի է աշխատել մաքրել մի քանի եղանակով: Եթե հետքը գունավոր կտորի վրա չէ, ապա կարելի է մաքրել այն ջրածնի պերօքսիդով: Կամ կարելի է պատրաստել աղաջուր (1 լիտր ջրին 1 թեյի գդալ աղ), թրջել կտորն այդ լուծութով, թողնել մի քանի ժամ, այնուհետև լվանալ լվացքի փոշու միջոցով:
Նյութի աղբյուրը՝ womenscredo.ru | |
|
Всего комментариев: 0 | |