7:33 PM Թայլանդական դիմակ՝ թարմ ու երիտասարդ մաշկ ունենալու համար | |
Այս դիմակն օգտագործում են Թայլանդի մասնագիտացված մերսողները: Այն ձգում է մաշկը, ազատում է ուռացությունից ու թուլությունից և հարթեցնում է մաշկը:
Բաղադրությունը.
· սև բրինձ,
· վարսակի փաթիլներ,
· հունական ընկույզ,
· բանան,
· ջուր:
Պատրաստման եղանակը.
Սրճաղացով մանրացնել 50-100 գրամ բրինձը (բրինձը չլվանալ), ստացված բրնձի ալյուրին ավելացնել բրնձի ¼ չափով վարսակի փաթիլներ և 1 հունական ընկույզ, խառնել և լավ մանրացնել: Ստացված զանգվածին ավելացնել 1 բանան, ¼ բաժակ ջուր և լավ խառնել:
Դիմակը հարկավոր է թրմել 15-20 րոպե, այնուհետև քսել այն լավ մաքրած մաշկին, թողնել 25-30 րոպե և լվանալ եռացրած (գոլ) ջրով: Մաշկը մաքրելու համար երիցուկը10-15 րոպե թրմել, փափկեցնել մաշկը այդ թուրմի գոլորշիով, իսկ այնուհետև մաքրել մաշկը նաև երիցուկի սկրաբով:
Նյութի աղբյուրը՝ womenscredo.ru | |
|
Всего комментариев: 0 | |