8:30 PM Դեմքի ծակոտիների դեմ 4 արդյունավետ միջոց | |
Դեմքի մաշկի խոշոր ու արտահայտիչ ծակոտիները ամենատհաճ կոսմետիկ խնդիրներից են, որոնք բազմաթիվ բարդույթներ են առաջացնում: Այս խնդրից կարելի է ազատվել ճիշտ սննդակարգի և կոսմետիկ պրոցեդուրաների միջոցով: Սակայն կան նաև ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն արագ լուծել այս խնդիրը:
Ձեզ ենք ներկայացնում 4 արդյունավետ եղանակ դեմքի ծակոտիները քիչ արտահայտիչ դարձնելու համար:
1. Սոդայի լուծույթ. խառնել հավասար չափաբաժիններով կերակրի սոդան ու աղբյուրի ջուրը, մինչև դառնա թանձր զանգված և քսել ստացված դիմակը մաշկին: Երբ դիմակը չորանա (մոտ 15 րոպե անց) լվանալ մաշկը եռացրած, բայց սառը ջրով:
2. Կիտրոնով ու արքայախնձորով դիմակ. խառնել կես կիտրոնի թարմ քամած հյութը և կես բաժակ արքայախնձորի թարմ քամած հյութը, այնուհետև մաքուր ու փափուկ բամբակյա կտորը թրջել այդ խառնուրդով և դնել դեմքին: Թրջոցը թողնել 15 րոպե, որի ընթացքում հարկավոր է հանգստ պառկել ու թուլանալ, այնուհետև լվանալ մաշկը եռացրած, բայց սառը ջրով:
3. Վարունգով դիմակ. վարունգը կեղևազրկել և հարիչի օգնությամբ դարձնել խյուս: Ավելացնել 8-10 կաթիլ կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ վարդի ջուր: Դիմակը քսել կտորի վրա, դնել դեմքին և 15 րոպե անց լվացվել եռացրած, բայց սառը ջրով:
4. Նուշով ու լայմով դիմակ. այս դիմակի համար հարկավոր է նախապես պատրաստվել: Հարկավոր է երեկոյան նուշը դնել ջրի մեջ, իսկ առավոտյան լավ տրորել այն, մինչև դառնա թանձր խմորանման զանգված: Ավելացնել մի փոքր լայմի հյութ, որպեսզի դիմակը դառնա ոչ այդքան թանձր և ավելի հավասար տարածվի մաշկի վրա: Երբ դիմակը չորանա, լվանալ մաշկը նախ տաք ջրով, այնուհետև՝ սառը:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru | |
|
Всего комментариев: 0 | |