Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Январь » 31 » Հիանալի բնական ըմպելիք, որը նպաստում է թութքի, դիաբետի, ցիստիտի, գաստրիտի ու խոցային հիվանդության բուժմանը
loading...
8:52 PM
Հիանալի բնական ըմպելիք, որը նպաստում է թութքի, դիաբետի, ցիստիտի, գաստրիտի ու խոցային հիվանդության բուժմանը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընդամենը մեկ բաղադրիչից բաղկացած մի բուժիչ ըմպելիքի բաղադրատոմս, որը ոչ միայն բարելավում է առողջական վիճակը, այլև օգնում է պահպանել անհրաժեշտ քաշը և դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա:

 

Կտավատի սերմերը պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր՝ այդ թվում նաև վիտամիններ, հանքանյութեր, օմեգա-3 ճարպաթթուներ ու մանրաթելեր, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը:

 

Այս սերմերն արդյունավետ կերպով մաքրում են օրգանիզմը տոքսիններից, կարգավորում են նյութափոխանակությունը, իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը և կարգավորում ախորժակը:

 

Դրանք կլանում են վնասակար նյութերը, մաքրում են աղիները և ապահովում են մարմինը լեցիտինով, որը խթանում է նյութափոխանակությունը: Օմեգա-3 ճարպաթթուներն ակտիվացնում են քրտնագեղձերի աշխատանքը և օգնում են այրել ճարպերը, ուստի հիանալի միջոց են նիհարել ցանկացողների համար:

 

Բացի ավելորդ կիլոգրամների կորստից, դրանք նաև թույլ են տալիս պահպանել ցանկալի քաշը:

 

Բազմաթիվ դիետոլոգներ խորհուրդ են տալիս օգտագործել այս բնական ըմպելիքը գաստրիտի, ստամոքսի խոցային հիվանդության, քրոնիկ փորկապության ու թութքի դեպքում: Այն նաև օգնում է բուժել ցիստիտն ու պիելոնեֆրիտը:

 

Կտավատի սերմերով բուժիչ ըմպելիքի պատրաստման եղանակը

 

Հարկավոր է քնելուց առաջ 3 ճ.գ. կտավատի սերմերին ավելացնել մեկ լիտր եռման ջուր և թրմել ամբողջ գիշեր: Ցանկալի է ըմպելիքը թրմել թերմոսի մեջ:

 

Խորհուրդ է տրվում օգտագործել օրական 3-4 անգամ մոտ 150 մլ: Ըմպելիքը հարկավոր է ընդունել ուտելուց կես ժամ առաջ: Բացի այդ, ամեն օր հարկավոր է պատրաստել ըմպելիքի նոր չափաբաժին:

 

Կտավատի սերմերից պատրաստված ըմպելիքը հարկավոր է օգտագործել 10 օր, այնուհետև անել 10 օր տևողությամբ դադար և կրկնել կուրսը: Սա կօգնի կարգավորել քաշը: Ընդ որում՝ մարդը սկսում է ազատվել ավելորդ քաշից առողջ ու անվտանգ միջոցով:

 

Արդյունքը կախված կլինի մարդու օրգանիզմի առանաձնահատկություններից, սակայն զգալի արդյունքի համար հարկավոր է կրկնել կուրսը 3-5 անգամ, չչարաշահել սննունդը և կարգավորել սննդակարգը:

 

Այս ըմպելիքը կարելի է օգտագործել նախաճաշի և ընթրիքի փոխարեն: Բացի այդ, այն ավելի համեղ դարձնելու համար կարելի է դրան մի փոքր մեղր ավելացնել:

 

Այն պարբերաբար օգտագործելու դեպքում դրական փոփոխություններ կնկատվեն նաև մաշկի վրա. այն կդառնա ավելի առողջ, հարթ ու առաձգական:

 

Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ չնայած իր օգտակար հատկություններին, այն ունի նաև որոշ հակացուցումներ: Կտավատի սերմերը խորհուրդ չեն տրվում այն մարդկանց, որոնք մոտ լյարդի լուրջ հիվանդություններ կան: Եթե հիվանդությունը շատ լուրջ չէ, ապա կարելի է օգտագործել քիչ քանակությամբ:

 

Բացի այդ, նաև անհրաժեշտ է հիշել, որ կտավատը մաքրում է երիկամների քարերն ու ավազը, իսկ այդ գործընթացը պետք է գտնվի բժշկի խիստ հսկողության տակ՝ լուրջ բարդություններից խուսափելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ instiks.com

Просмотров: 5744 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar