8:58 PM 7 մթերք, որոնք այրում են ճարպերը | |
Ճարպերն արագ այրելու համար բավական է ընդամենը սննդակարգը հարստացնել որոշ մթերքով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը.
· Յոգուրտ (առավելագույնը 2% յուղայությամբ):
· Կաղամբի թթու. հիանալի հավելում է մսամթերքին, ձկանն ու կարտոֆիլին:
· Խորոված կարտոֆիլ. մեկ միջին չափի կարտոֆիլը (կեղևով խորովված) պարունակում է 1500 միլիգրամ կալիում, 6 գրամ սպիտակուց և 300-ից էլ քիչ կալորիա:
· Հավկիթ. հավկիթն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը՝ ապահովելով օրգանիզմն անհրաժեշտ սպիտակուցով:
· Արտիճուկ. արտիճուկը մանրաթելերի հիանալի աղբյուր է:
· Լոբի. լոբին հարուստ է հակաօքսիդանտներով և օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը՝զսպելով ախորժակը:
· Նուշ. նուշը հարուստ է մանրաթելերով, իսկ թարմ մրգերի հետ համադրելու դեպքում դառնում է լավագույն թեթև սնունդը:
Բացի այդ հարկավոր է ուտել հաճախ, սակայն չխառնել սննդամթերքի տեսակները և չսնվել քնելուց առաջ:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru | |
|
Всего комментариев: 0 | |