9:07 PM Դեմքի անցանկալի մազածածկույթից ազատվելու անցավ ու արդյունավետ միջոց | |
Սակայն գոյություն ունի մի հին բաղադրատոմս, որը հիմնված է միայն բնական բաղադրիչների վրա և թույլ է տալիս առանց ցավի, անհարմարության ու մաշկը բորբոքելու երկար ժամանակով ազատվել անցանկալի մազածածկույթից:
Բաղադրությունը.
• 2 ճաշի գդալ մեղր, • 1 ճաշի գդալ վարսակի ալյուր, • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը.
Վարսակի փաթիլները սրճաղացի օգնությամբ մանրացնել, այնուհետև խառնել բոլոր բաղադրիչները և ստացված մածուկը քսել շուրթի վերևի հատվածին (կամ այն հատվածում, որտեղ նկատվում են անցանկալի մազեր): Թողնել 15 րոպե և լվացվել տաք ջրով:
Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել շաբաթական 3 անգամ և մեկ ամիս անց անցանկալի մազերն այլևս չեն անհանգստացնի: Այս միջոցը, չնայած, որ բավական ժամանակատար է, նաև շատ արդյունավետ է: Նույնիսկ, եթե մազերը սկսեն կրկին աճել, դա տեղի կունենա բավական ուշ. 1-2 ամիս մաշկը կլինի կատարելապես հարթ ու մաքուր:
Այս միջոցը ոչ միայն հեռացնում է մազերը՝ մազարմատները քաքայելով, այլև խնամում է մաշկը՝ փափկեցնելով ու խոնավեցնելով այն:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |