9:38 PM Թայլանդական դիետա, որը թույլ կտա 7 օրում ազատվել 5 կգ ավելորդ քաշից | |
Թայլանդական դիետայի բոլոր հիմնական սկզբունքներին հետևելով կարելի է ոչ միայն նվազեցնել քաշը, այլև բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը: Այս դիետայի շնորհիվ դուք կարող եք ընդամենը 2 շաբաթում ամրապնդել իմունային համակարգը, բարելավել մաշկի վիճակը և ազատվել ավելորդ ճարպաշերտերից:
Թայլանդական դիետա
1-ին օր.
· առանց շաքարավազի սև սուրճ, · 2 հատ խաշած ձու, շոգեխաշած բանջարեղեն, · շոգեխաշած ձուկ, ծովային կաղամբ (լամինարիա):
2-րդ օր.
· առանց շաքարավազի սուրճ, մի կտոր տարեկանի հաց, · շոգեխաշած կամ խաշած կարմիր ձուկ, թարմ կաղամբով ու ձիթայուղով աղցան, · 200 գրամ խաշած հորթի միս, անյուղ կեֆիր:
3-րդ օր.
· մի բաժակ կանաչ թեյ, · 1 հում ձու, հում գազարով ու կիտրոնի հյութով աղցան, · խնձոր (անսահմանափակ):
4-րդ օր.
· առանց շաքարավազի սուրճ, · խյուս-ապուր հավի արգանակով, խնձորներ · 2 հատ խաշած ձու, 200 գրամ խաշած հորթի միս, բանջարեղենային աղցան:
5-րդ օր.
· հում գազարով ու կիտրոնի հյութով աղցան, · շոգեխաշած ձուկ, տոմատի հյութ, · շոգեխաշած կամ խաշած կարմիր ձուկ, թարմ կաղամբով ու ձիթայուղով աղցան:
6-րդ օր.
· առանց շաքարավազի կանաչ թեյ, · 500 գրամ խաշած հավի միս, լոլիկով ու ձիթապտղով աղցան, · 2 հատ խաշած ձու, բանջարեղենային հյութ:
7-րդ օր.
· առանց շաքարավազի կանաչ թեյ, · 200 գրամ տավարի միս, թարմ արքայախնձոր, · 500 գրամ խաշած հավի միս, լամինարիա:
Թայլանդական դետայի օգնությամբ արդեն մեկ շաբաթ անց կարելի է բավական լավ արդյունքի հասնել, սակայն եթե ցանկանում եք էլ ավելի լավ արդյունքի հասնել, ապա շարունակեք սնվել այս սննդակարգով ևս մեկ շաբաթ: Այս ռեժիմով սնվելու դեպքում կարելի է օրական ազատվել 700-800 գրամ ավելորդ քաշից:
Սակայն անհրաժեշտ է նաև հիշել ջրի մասին: Օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակը պետք է լինի առնվազն 2 լիտր:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru | |
|
Всего комментариев: 0 | |