Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 31 » Կիտրոնի կեղևով ու ձիթայուղով բաղադրատոմս քրոնիկ հոդացավերից ազատվելու համար
loading...
9:41 PM
Կիտրոնի կեղևով ու ձիթայուղով բաղադրատոմս քրոնիկ հոդացավերից ազատվելու համար


 

 

Կիտրոնները համարվում են ամենաօգտակար մրգերից մեկը և օգտագործվում են հիվանդությունների բուժման տարբեր մեթոդներում: Կիտրոնների կեղևը նույնպես համարվում է առողջական բազմաթիվ խնդիրների, այդ թվում նաև հոդերի քրոնիկ ցավի, բուժման արդյունավետ միջոց:

 

Այս մրգերը հարուստ են շատ կարևոր սննդարար նյութերով, ինչպիսիք են մագնեզիումը, կալիումը, կալցիումը, ֆոլաթթուն, պեկտինը, ֆոսֆորը, կենսաֆլավոնոիդները, A, C, B1 և B6 վիտամինները:

 

Նման համադրությունը կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը: Բացի այդ, այս մրգերի պարբերաբար գործածությունը բարենպաստ ազդեցություն կունենա լյարդի, աղիների, ստամոքսի և իմունային համակարգի վրա: Այն նաև զգալիորեն մեղմացնում է հոդացավերը:

 

Կիտրոններն օժտված են ուժեղ հակասեպտիկ հատկություններով, իսկ դրանց տերևները շատ արդյունավետ են տենդի բուժման համար:

 

Հղիության ժամանակ առավոտյան սրտխառնոցի և փսխումի դեպքում կարելի է թեյին կամ ջրին ավելացնլ մի փոքր կիտրոնի հյութ և այն անմիջապես կազատի տհաճ ախտանշաններից:

 

Կիտրոնի մեջ պարունակվող եթերայուղերը կօգնեն հանգստացնել արյունատար անոթները: Բացի այդ, դրանք օժտված են ուժեղ հակաբորբոքային հատկություններով, որոնք արդյունավետ կերպով մեղմացնում են նյարդի ցավը:

 

Կիտրոնի կեղևն անչափ օգտակար է հոդացավերի դեպքում: Ցավը մեղմացնելու համար այն կարելի է օգտագործել երկու եղանակով.

 

1.      Անհրաժեշտ է երկու կիտրոնի կեղևը դնել ապակյա տարրայի մեջ, ավելացնել մի փոքր ձիթապտղի յուղ, այնուհետև փակել տարրան և թրմել 2 շաբաթ: 2 շաբաթ անց կիտրոնի ձեթը պատրաստ կլինի օգտագործման համար: Այն անհրաժեշտ է լցնել մառլյայի վրա, դնել ախտահարված հատվածներին, վրայից վիրակապել և թողնել այդպես ամբողջ գիշեր:

 

2.      Կիտրոնի կեղևը (առանց սպիտակ շերտի) քերիչով մանրացնել, լցնել կիվանդ հատվածներին, վրայից վիրակապել և թողնել 2 ժամ:

 

Նյութի աղբյուրը՝ www.finelivingadvice.com

Просмотров: 722 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar