3:10 PM Սոխի հյութով և բնական մեղրով արդյունավետ միջոցներ՝ գլխուղեղի անոթները մաքրելու համար | |
Գլխուղեղի անոթները մաքրելը շատ կարևոր ու օգտակար պրոցեդուրա է, որն օգնում է ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից՝ այդ թվում նաև գլխացավերից և գլխի ծանրության զգացումից: Այս պրոցեդուրան կօգնի նաև բարելավել հիշողությունն ու ուշադրությունը և բարձրացնել տրամադրությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արդյունավետ միջոցներ՝ գլխուղեղի անոթները մաքրելու համար:
Անոթների մաքրման համար հիանալի միջոց է սոխի հյութի և բնական մեղրի խառնուրդը: Հարկավոր է քամել սոխի հյութը, խառնել այն մեկ բաժակ բնական մեղրին և օգտագործել առողջարար խառնուրդն օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ մեկական թեյի գդալ: Այս բուժիչ խառնուրդն արդյունավետ կերպով մաքրում է անոթներն ու ամրապնդում իմունային համակարգը:
Նաև շատ օգտակար են բնական հյութերը: Կարելի է ամեն անգամ ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ նռան հյութ խմել (կարելի է հաջորդաբար խմել նռան, խնձորի և գազարի հյութերը): Հյութն ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել, որ այն լինի հնարավորինս բնական, սակայն հնարավորության դեպքում ցանկալի է խմել թարմ քամած հյութ:
Նյութի աղբյուրը՝ womenscredo.ru | |
|
Всего комментариев: 0 | |