3:16 PM Ինչ անկյան տակ է անհրաժեշտ կատարել ներանկումը | |
Որպես կանոն նստատեղի հատվածում ներարկումներ անելու համար օգտագործվում են 3 կամ 5 միլիլիտրանոց ներարկիչներ: Ներարկումից հետո մկանային հյուսվածքի ներսում առաջանում է «դեպո», որտեղից դեղանյութը անոթների ճյուղավորված համակարգի շնորհիվ ներթափանցում է արյան մեջ և տարածվում օրգանիզմում:
· Բացել ներարկիչի փաթեթը և ամրացնել ասեղը ներարկիչին: · Ստուգել ամպուլաներն ու դրանց պարունակությունը: · Անհրաժեշտ ամպուլան սրբել սպիրտով թրջած բամբակով: · Բացել ամպուլան հատուկ խարտոցի օգնությամբ: · Հավաքել անհրաժեշտ քանակությամբ դեղանյութը ներարկիչի մեջ՝ առանց ասեղը ամպուլայի պատերին հպելու: · Սպիրտով թրջած բամբակով սրբել ներարկման համար նախատեսված հատվածի մաշկը: · Ասեղի ծայրը վեր բարձրացնել և սեղմել մխոցը, մինչև երևա դեղի առաջին շիթը՝ ներարկիչի մեջ եղած օդը հեռացնելու համար: · Զգույշ, բայց կտրուկ շարժումով մտցնել ասեղը մկանի մեջ ուղիղ անկյան տակ: · Դանդաղ սեղմել մխոցը և ներարկել դեղը: · Հանել ասեղը և ներարկման հատվածը մի փոքր մերսել սպիրտով թրջված բամբակով:
Ներարկումները, որպես կանոն, մեկ անգամ չեն անում, այլ նախատեսված են լինում ամբողջական կուրսի համար: Որոշ դեղամիջոցներ (օրինակ՝ B խմբի վիտամինները) բավական ցավոտ զգացողություններ են առաջացնում, ուստի հակարվոր է ներարկումներն անել նստատեղի տարբեր կողմերում և միմյանցից 1-2սմ հեռավորության վրա: Ներարկման հատվածում կարելի է յոդ քսել, որը կարագացնի դեղամիջոցի ներծծման գործընթացը և կմեղմացնի ցավն ու տհաճ զգացողությունները:
Պարզ «հուշաթերթիկ»
· Միջմկանային ներարկումներ՝ 90° անկյուն, · Ենթամաշկային ներարկումներ՝ 45° անկյուն, · Ներերակային ներարկումներ՝ 25° անկյուն, · Ներմաշկային ներարկումներ՝10-15° անկյուն:
Նյութի աղբյուրը՝ novostivmire.com | |
|
Всего комментариев: 0 | |