3:36 PM Ստոմատիտի բուժման արդյունավետ ժողովրդական միջոց | |
Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է, որն արտահայտվում է լեզվի, այտերի կամ լնդերի վրա ցավոտ խոցերի տեսքով: Այս հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, իսկ դրա պատճառները կարող են լինել շատ տարբեր՝ սկսած լորձաթաղանթի վնասվածքից, մինչև սխալ հիգիենան ու իմունային համակարգի արձագանքը մակաբույծների առկայությանը:
Ինչպես արագ բուժել ստոմատիտը
Ստոմատիտի խնդրին երբևէ բախված մարդիկ գիտեն, որ խոցի առաջացումից հետո մինչև սարսափելի ցավոտ զգացողությունների ի հայտ գալը որոշ ժամանակ է անցնում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին համապատասխան միջոցները ձեռնարկելու համար:
Takprosto.cc-ն ներկայացրել է մի միջոց, որը կօգնի արագ ազատվել այս հիվանդությունից: Բերանի խոռոչում փոքրիկ սպիտակ խոց հայտնաբերելու դեպքում պետք չէ անտեսել այն: Այս մեթոդը հատկապես օգտակար կլինի ծնողների համար, քանի որ ստոմատիտը հաճախ առաջանում է նաև երեխաների մոտ:
Բաղադրությունը.
· 1 թեյի գդալ աղ, · 300 մլ եռացրած ջուր, · ¼ կիտրոն:
Օգտագործման եղանակը.
Աղը լուծել 200 մլ տաք ջրում և օրվա ընթացքում կարատել ողողումներ այդ լուծույթով: Երեկոյան հարկավոր է մնացած 100 մլ ջրին ավելացնել ¼ կիտրոնի հյութը և խմել այն (առանց շաքարավազի):
Այս պրոցեդուրան կատարելու դեպքում արդեն առավոտյան հիվանդությունն ամբողջությամբ բուժված կլինի, սակայն վստահության համար կարելի է կատարել աղաջրով ևս մի ողողում: | |
|
Всего комментариев: 0 | |