3:41 PM Ճապոնական դիետա. բժիշկների գնահատականը, հակացուցումներն ու դրական կողմերը | |
Ճապոնական դիետան վերագործարկում է օրգանիզմի աշխատանքը, կարգավորում է նյութափոխանակությունը, ինչը հանգեցնում է քաշի կորստի և երկարաժամկետ արդյունք է ապահովում: Սակայն նիհարել ցանկացողները պետք է ուշադիր լինեն իրենց ինքնազգացողության հանդեպ և հետևեն մասնագետների խորհուրդներին:
Այս դիետան տարբերվում է նրանով, որ այն չի նիհարեցնում քիչ ուտելու հաշվին, այլ ճիշտ սնվելու շնորհիվ օգնում է արագացնել ու կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը: Ընդ որում՝ դիետայի տված արդյունքը պահպանվում է նվազագույնը 2-3 տարի: Սա նշանակում է, որ մարդը 2-3 տարի պահպանում դիետան, կորցնում է ավելորդ կիլոգրամները և զերծ է մնում դրանք կրկին կուտակելու վտանգից:
Դիետոլոգները սովորաբար դեմ չեն լինում այս դիետայի ճաշացանկին, եթե, իհարկե, չեն լինում հակացուցումներ: Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս տարվա մեջ երկու անգամից ավել կրկնել այս դիետան, իսկ մնացած ժամանակահատվածում հարկավոր է պարզապես հետևել ճիշտ սննդակարգի սկզբունքներին և ֆիզիկական վարժություններ անել:
Չնայած, որ այս սննդակարգն ունի բազմաթիվ դրական կողմեր՝ այնուամենայնիվ այն կանոնակարգված չէ: Օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ բարդ ածխաջրեր, իսկ ճարպեր ստանում է անհրաժեշտից էլ շատ: Ուստի հարկավոր է բժշկի հետ խորհրդակցել և ճիշտ վիտամինային կոմպլեքս ընտրել:
Դիետայից հարկավոր է «դուրս գալ» սահուն կերպով: Բնականոն սննդակարգին անցնելու համար հարկավոր է ներառել նախաճաշ: Դիետայի ժամանակ պետք չէ փոքրացնել սննդի չափաբաժինը, քանի որ այդ դեպքում նյութափոխանակությունը կդանդաղի և մարդը կսկսի գիրանալ:
Հակացուցումներ
Մինչ ճապոնական դիետային անցնելը հարկավոր է ծանոթանալ հակացուցումներին.
· արյան գերճնշում,
· լյարդի և լեղապարկի հիվանդություններ,
· մարսողական համակարգի աշխատանքի խանգարումներ
· քրոնիկ հիվանդություններ,
· հղիություն և երեխային կերակրելու շրջան:
Բացի այդ, բժիշկները նշում են նաև, որ այս դիետան չի համապատասխանում այն մարդկանց, որոնք սպորտով են զբաղվում և ծանր ֆիզիկական կամ ինտելեկտուալ աշխատանքով են կատարում: Նման դեպքերում բարձր է գլխապտույտների, ուժերի կտրուկ կորստի և ուշագնացությունների հավանականությունը:
Նաև այն խորհուրդ չի տրվում տարեցներին և շատ գեր մարդկանց, քանի որ բարձրանում է արյան մակարդելիությունը, ինչը կարող է հանգեցնել թրոմբների առաջացման:
Հարկավոր է նաև հաշվի առնել, որ այս սննդակարգի մեջ թույլ է տրվում ներառել մեծ քանակությամբ սուրճ, սակայն այս ըմպելիքը հակացուցված է արյան բարձր ճնշման դեպքում: Կանաչ թեյը, ընդհակառակը, այդքան էլ լավ չի ազդում հիպոտոնիայով տառապողների վրա: Ցանկալի է վերանայել սննդակարգն ու օգտագործել ռոյբուշ բուսական թեյը, որը հարուստ է միկրոտարրերով ու հանքանյութերով: Բացի այդ, այս թեյը չունի հակացուցումներ:
Եթե դիետայի առաջին օրերին նկատվում է ինքնազգացողության թեթև վատացում, պետք չէ անհանգստանալ: Սակայն այս վիճակը նշանակում է, որ այս դիետան չի համապատասխանում մարդու օրգանիզմին և ցանկալի է հրաժարվել դրանից:
Ճապոնական դիետայի սննդակարգը
Դիետան տևում է 13 օր և այդ 13 օրվա ընթացքում չի կարելի օգտագործել ալկոհոլ, աղ, շաքարավազ, խմորեղեն և հրուշակեղեն:
1-ին օր
Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. 2 խաշած հավկիթ, խաշած կաղամբով և բուսական յուղով աղցան, 1բաժակ տոմատի հյութ:
Ընթրիք. ձուկ' տապակած կամ խաշած:
2-րդ օր
Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:
Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, բանջարեղենով աղցան բուսական յուղով:
Ընթրիք. 100 գրամ տավարի եփած միս:
3-րդ օր
Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:
Ճաշ. 1 հատ տապակած դդմիկ:
Ընթրիք. 2 խաշած ձու, 200 գ տավարի խաշած միս, թարմ կաղամբով աղցան բուսական յուղով:
4-րդ օր
Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. 1 հում ձու, 3 հատ մեծ գազար' խաշած, 15 գ անյուղ պանիր:
Ընթրիք. մրգեր:
5-րդ օր
Նախաճաշ. թարմ գազար կիտրոնի հյութով:
Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, մի բաժակ տոմատի հյութ:
Ընթրիք. մրգեր:
6-րդ օր
Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. կես կգ հավի խաշած միս, թարմ կաղամբով կամ գազարով աղցան:
Ընթրիք. 2 խաշած ձու, մի բաժակ կտրատած թարմ գազար՝ մի փոքր բուսական յուղով:
7-րդ օր
Նախաճաշ. կանաչ թեյ:
Ճաշ. 200 գ տավարի եփած միս, մրգեր:
Ընթրիք. կարող եք ուտել ընթրիք բաժնում նախորդ օրերի համար գրված բոլոր մթերքներից, բացի երրորդ օրվանից:
8-րդ օր
Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. կես կգ հավի խաշած միս, թարմ գազարով կամ կաղամբով աղցան:
Ընթրիք. 2 խաշած ձու, մի բաժակ թարմ կտրատած գազար՝ բուսական յուղով:
9-րդ օր
Նախաճաշ. թարմ գազար՝ կիտրոնի հյութով:
Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, 1բաժակ տոմատի հյութ
Ընթրիք. մրգեր:
10-րդ օր
Նախաճաշ. սև սուրճ
Ճաշ. 1 հում ձու, 3 խաշած գազար՝ բուսական յուղով, 15գ անյուղ պանիր:
Ընթրիք. մրգեր:
11-րդ օր
Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:
Ճաշ.1 հատ բուսական յուղով տապակած դդմիկ:
Ընթրիք. 2 խաշած ձու, 200 գ տավարի խաշած միս, թարմ կաղամբով աղցան:
12-րդ օր
Նախաճաշ. սև սուրճ, չորահաց:
Ճաշ. խաշած կամ տապակած ձուկ, բանջարեղենով աղցան:
Ընթրիք. 100 գ տավարի խաշած միս, մեկ բաժակ կեֆիր:
13-րդ օր
Նախաճաշ. սև սուրճ:
Ճաշ. 2 խաշած ձու, խաշած կաղամբով աղցան բուսական յուղով, 1բաժակ տոմատի հյութ:
Ընթրիք. խաշած կամ տապակած ձուկ:
Նյութի աղբյուրը՝ dieta-pokhudenie.ru | |
|
Всего комментариев: 0 | |