3:46 PM Գիտնականները գտել են քաղցկեղի «թափառող» բջիջների տեղաշարժումը դադարեցնելու միջոց | |
Եյլի համալսարանի գիտնականներն ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ օրգանիզմում քաղցկեղի բջիջների արագ տարածման պատճառ է դառնում դրանց ինքնուրույն տեղաշարժումը: Մինչ դրանք գտնվում են ուռուցքի ներսում, մարդու իմունային համակարգը կարող է հաղթահարել հիվանդությունը: Ուռուցքից դուրս գալուց հետո քաղցկեղի բջիջները միախառնվում են իմունային բջիջներին, ուստի օրգանիզմը դադարում է ոչնչացնել դրանք, ինչի հետևանքով հիվանդությունը տարածվում է, առաջանում են մետաստազներ և մարդը մահանում է: Պատահաբար արված այս հայտնագործության շնորհիվ՝ գիտնականներին հաջողվել է գտնել քաղցկեղի բջիջների տեղաշարժումը զսպելու միջոց՝ թույլ տալով օրգանիզմին պայքարել հիվանդության դեմ: Գիտնականները հետազոտել են մաշկի քաղցկեղով տառապող մի հիվանդի, որի մոտ մելանոմայի բջիջներն անկառավարելի կերպով բազմանում էին և միախառնվում լիմֆոցիտներին: Այժմ փորձագետները վստահ են, որ մետաստազների զարգացումը կարելի է դադարեցնել: Եթե նրանց հաջողվի զսպել քաղցկեղի բջիջների տարածումը, ապա հիվանդի ապաքինման ու ողջ մնալու հնարավորությունները զգալիորեն կմեծանան: Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |