Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 1 » 4 անվնաս միջոց՝ երիկամները տոքսիններից մաքրելու համար
loading...
4:01 PM
4 անվնաս միջոց՝ երիկամները տոքսիններից մաքրելու համար


 

 

Երիկամները մաքուր պահելու համար հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել, ինչպես նաև այնպիսի մթերք, ինչպիսին է ձմերուկը, կիտրոնի հյութը, հատապտուղները, խնձորը և դդմի սերմերը: Բացի այդ, հարկավոր է օգտագործել այնպիսի խոտաբույսեր, ինչպիսին են.

 

·        Երիկամներն ամրապնդող խատուտիկը,

 

·        Միզաքարայի հիվանդությունը բուժող տուղտի (алтей) արմատները,

 

·        Օրգանիզմն ավելորդ ջրից ու շլակներից մաքրող կարմիր երեքնուկը,

 

·        Հիանալի միզամուղ հանդիսացող եղինջը:

 

Երիկամների և դրանց առողջության պահպանման կարևորության մասին բոլորն էլ գիտեն: Երիկամները կարգավորում են արյան ճնշումը, մաքրում են օրգանիզմը շլակներից, հորմոններ ու արյան կարմիր բջիջներ են արտադրում և պահպանում են ոսկորների ամրությունը:                    

 

Ժամանակակից ապրելակերպի պատճառով օրգանիմն անընդհատ տարատեսակ տոքսինների ազդեցությանն է ենթարկվում, ուստի երիկամների դետոքսիկացիան շատ մեծ նշանակություն ունի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դետոքսիկացիայի մի քանի եղանակ:

 

1.    Օգտագործվող հեղուկի չափաբաժնի մեծացում

 

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելու դեպքում երիկամների մաքրման գործընթացն ինքնուրույն տեղի կունենա: Լավագույն մաքրող միջոցը հասարակ ջուրն է, սակայն մրգային ու բանջարեղենային հյութերը նույնպես շատ օգտակար են:

 

Ձմերուկի հյութ

 

Ձմերուկի հյութը բնական միզամուղ է, որն ազատում է օրգանիզմը ամոնիակից ու միզաթթվից: Այն նաև նպաստում է երիկամներում քարերի քայքայմանը: Երիկամները մաքրելու համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ձմերուկ կամ ձմերուկի հյութ օգտագործել:

 

Կիտրոնի հյութ

 

Կիտրոնի հյութը նպաստում է տոքսինների դուրսբերմանը՝ օգնելով բարելավել մարսողությունը: Կիտրոնի հյութը պարունակում է կիտրոնաթթու, որը նվազեցնում է մեզի թթվայնությունը՝ կանխելով միզաքարային հիվանդության առաջացումը: Կիտրոնի հյութը հարկավոր է խմել բնական վիճակում:

 

Կոկոսյան ընկույզի «ջուր»

 

Կոկոսյան ընկույզի «ջուրը» նույնպես օգնում է իրականացնել դետոքսիկացիա: Այն ջրիկացնում է մեզը և նպաստում տարբեր քիմիական նյութերի դուրսբերմանը (օրինակ՝ ֆոսֆոր կամ միզաթթու): Այս բնական միզամուղ միջոցը նպաստում է երիկամներում քարերի քայքայմանը:

 

2.    Սննդակարգը մրգերով և խոտաբույսերով հարսատցնել

 

Հատապտուղներ

 

Հատապտուղները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը միզաթթվից: Հարկավոր է պարզապես սննդակարգում լորամիրգ հավելել:

 

Դդմի սերմեր

 

Դդմի սերմերն օրգանիզմի դետոքսիկացիայի հիանալի միջոց են, քանի որ պարունակում են հակաօքսիդանտներ, հանքանյութեր  և վիտամիններ: Այս սերմերը պաշտպանում են երիկամներն ազատ ռադիկալների հասցրած վնասից:

 

Խատուտիկ

 

Խատուտիկի տերևները շատ օգտակար են առողջության համար: Դրանք ամրապնդում են երիկամները, պահում են հեղուկը և հանգստացնում միզատար ուղիների բորբոքման ախտանշանները: Այն կարելի է օգտագագործել թեյի տեսքով:

 

Տուղտի արմատ

 

Սա շատ հզոր միզամուղ միջոց է, որը բուժում  է միզուղիների վարակները, միզաքարային հիվանդությունը և միզապարկի վարակները: Սա անվնաս խոտաբույս է, սակայն դեղամիջոցներ ընդունելու դեպքում հարկավոր է այս բույս օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:

 

Կարմիր երեքնուկ

 

Այս խոտաբույսը խթանում է ավելորդ հեղուկի և շլակների դուրսբերումը:

 

Եղինջ

 

Եղինջը ևս մի հզոր միզամուղ միջոց  է, որը խթանում է օրգանիզմից հեղուկի և շլակների դուրսբերումը: Բացի այդ, եղինջը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ: Այն հարկավոր է օգտագործել թեյի տեսքով:

 

3.    Մեդիտացիա

 

Հարկավոր է նստել, հարմար դիրք ընդունել, այնուհետև մի քանի րոպե վատնել հանգստանալու վրա և սկսել հետևել սեփական շնչառությանը: Անհրաժեշտ է աստիճանաբար խորը շնչել: Այս պրոցեդուրան կօգնի ազատվել լարվածությունից, որը թունավոր է երիկամների համար:

 

4.    Երկամներին վնաս հասցնող սովորություններ

 

Ծխախոտի չարաշահում

 

Ծխելու հետևանքով խանգարվում է արյան հոսքը դեպի երկամներ, ինչի հետևանքով մեծանում է երիկամների քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Մկնդեղի կուտակումն առաջացնում է սուր գլանային նեկրոզ՝ ուղեկցված սուր երիկամային անբավարարությամբ կամ երիկամների գործառույթի կտրուկ խանգարմամբ:

 

Ալկոհոլի գործածություն

 

Ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը և խանգարում երիկամների ճիշտ աշխատանքին:

 

Նյութի աղբյուրը՝ curejoy.com

Просмотров: 907 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar