4:13 PM Ինչպես պարզել, որ ձեզ հետևում են սմարթֆոնի օգնությամբ | |
Անվտանգությունը շատ կարևոր է։ Ոչ ոք չի ցանկանում, որ իրեն հետևեն ու փորձում է հնարավորինս անվտանգ պահել սեփական լուսանկարներն ու հաղորդագրությունները։ Ժամանակակից աշխարհում, երբ բոլորը համակարգիչներ ու սմարթֆոններ ունեն՝ շատ դժվար է վստահություն պահպանել, որ ձեր տվյալներն անհասանելի են ուրիշների համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարդիկ ծածկագրեր են դնում սմարթֆոնների հատուկ բաժիններում, սակայն, դա նույնպես կարող է անօգուտ լինել։
adme.ru-ն գրում է, որ այս կոդերի շնորհիվ հեշտությամբ կարող եք պարզել, արդյոք ձեզ հետևում են, թե՞ ոչ։
Այս կոդի միջոցով կարող եք պարզել, թե արդյոք միացած է ձեր զանգերի ու հաղորդագրությունների վերահասցեավորումը։ Սովորաբար վերահասցեավորումն իրականացանում են ծնողները կամ խանդոտ ամուսիններն ու կանայք։ Այս կոդը հավաքելուց հետո կտեսնեք, թե որ համարին են վերահասցեավորվում ձեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները։
Եթե ոչ ոք չի կարողանում ձեզ զանգահարել, ապա հավաքեք այս կոդն ու պարզեք, թե ուր են ուղղվում ձեր զանգերը։
Այս կոդի միջոցով կարելի է իմանալ MEI (International Mobile Equipment Identifier)- միջազգային մոբայլ սարքավորումների նույնացուցիչ։ Եթե իմանաք, ձեր սմարթֆոնի նույնացուցիչ կոդը, ապա միշտ կկարողանաք գտնել այն, եթե գողանան։
Եթե օգտագործում եք Android սմարթֆոն, ապա ժամանակ առ ժամանակ ստուգեք այն, քանի որ կարող է հայտնվել PlaceRaider վիրուսը։ Այս վիրուսը հեռախոսի տեսախցիկի շնորհիվ մի քանի լուսանկար է անում ու ստեղծում ձեր տան 3D մոդելը, որը ուղարկում է համացանց և ավելացնում ձեր սմարթֆոնում գրանցված բոլոր ծածկագրերը։
Ինչպե՞ս պաշտպանվել․․․
1. Ստուգեք այն ինֆորմացիան, որը հրապարակում եք։ Մի հրապարակեք այն, ինչը պարտադիր չէ, որ ձեզնից բացի ևս մեկն իմանա։
2. Մի հրապարակեք ձեր հեռախոսի համարը։
3. Սմարթֆոնը մի ծանրաբեռնեք ձեզ համար անծանոթ ու չստուգված հավելվածներով։
4. Հեռու մնացեք անծանոթ ու կասկածելի կայքերից։
5. Երբեք առանց կարդալու համաձայնություն մի տվեք։ | |
|
Всего комментариев: 0 | |