4:42 PM Ինչպես ճիշտ համադրել գլխարկը, շարֆն ու ձեռնոցները | |
Ձմեռը դեռ շարունակվում է, իսկ դա նշանակում է, որ գլխարկները, շարֆերն ու ձեռնոցները դեռ երկար կծառայեն։ Դրանք օգնում են չմրսել ձմռանը, ինչպես նաև լրացնում են ձմեռային կերպարը։
runshop.by-ը գրում է, որ շատ աղջիկներ վախենում են գլխարկ դնել, քանի որ կարծում են, որ այն փչացնում է իրենց սանրվածքը։ Սակայն, իրականում շատ վտանգավոր է ձմռանն առանց գլխարկի դրսում գտնվելը։ Այդպես սառում է գլուխն ու մազարմատները, ինչի հետևանքով մազաթափություն է սկսվում։ Այնպես որ, սկսեք գլխարկներ օգտագործել և մի մոռացեք համադրել դրանք շարֆերի ու ձեռնոցների հետ։
Ձեռնոցներ օգտագործելը ևս շատ կարևոր է, քանի որ հակառակ դեպքում ձեռքերը սառում են ու սկսում են ճաքճքել։ Դժվար թե գտնվի մեկը, ում դուր կգան կապտած, ճաքճքած ու արյունոտ ձեռքերը։ Այնպես որ, մի խուսափեք ձեռնոցներից։
Միակ բանը, որ դուր է գալիս բոլոր աղջիկներին՝ շարֆն է։ Այն տաք է և գեղեցիկ, համապատասխանում է ցանկացած տեսակի վերարկուին։ Պետք է միայն կարողանալ ճիշտ համադրել այս իրերը, իսկ արդյունքում կստանաք գեղեցիկ ու նորաոճ ձմեռային կերպար։
1. Աշխատեք, որ շարֆը, ձեռնոցներն ու գլխարկը միանման կտորից լինեն։ Օրինակ, եթե գլխարկը կաշվից է, ապա ձեռնոցները ևս պետք է կաշվից լինեն։ Շարֆն այս դեպքում կարող է փափուկ գործվածքից լինել։
2. Աշխատեք այնպիսի գլխարկ ընտրել, որը կհամապատասխանի ձեր դեմքին։ Այս դեպքում մի հետևեք նորաձևության ոչ մի կանոնի։ Ընտրեք այն, ինչ սազում է ձեզ։
3. Շարֆն ու գլխարկը ցանկալի է մոտ գույների ընտրել։ Դրանք կարող են լինել մի գույնի երկու տարբեր երանգները կամ նույն գույնի։ Սակայն, այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ շատ վառ գույնի երկու իրը կարող են ձեզ էժանագին տեսք հաղորդել։ Փորձեք ավելի նուրբ գույների շրջանում ընտրություն կատարել։
4. Մի գնեք այն, ինչ չեք օգտագործելու։ Պատահում է, որ աղջիկները գնում են այնպիսի գլխարկներ, որոնք պարզապես նորաձև են, սակայն չեն սազում իրենց։ Այս դեպքում մի քանի անգամ հագնելուց հետո այլևս հնարավոր չի լինում տեսնել այդ գլխարկը։ Խնայեք ձեր գումարն ու գնեք այն, ինչն իրոք օգտագործելու եք։
5. Շարֆն ընտրեք այնպիսին, որ համապատասխանի նորաձևության թրենդներին։ Սա այն միակ դեպքն է, երբ նորաձև շարֆը չի կարող չսազել։ Այն կարող է գույնով չհամապատասխանել ձեր վերարկուին, սակայն դա շատ հեշտ է ուղղել՝ ընտրեք այն մեկը, որը համապատասխանում է ձեզ։
Մի վախեցեք փորձարկումներից ու գեղեցիկ երևալու համար մի ստիպեք ձեզ մրսել։ | |
|
Всего комментариев: 0 | |