Գոտկատեղի ցավը ցավն ամենատարածված տեսակներից է, այն բժշկի դիմելու ամենահաճախ հանդիպող պատճառն է: Մեջքի գոտկային հատվածի ցավերը կարող են տարբեր բնույթ ունենալ և տարբեր խանգարումների հետևանք լինել: Ցավը կարող է լինել սուր, մղկտացող, ծակող, բութ, այրող, նաև կարող է լինել կամ ողնաշարի մի կետում, կամ գոտկատեղից տարածվել ամբողջ մեջքին կամ ոտքին: Ցավը կարող է հանկարծ առաջանալ կամ գրեթե աննկատ առաջանալ և աստիճանաբար ուժեղանալ: Առանձնացնում են գոտկատեղի ցավի 3 տիպեր 1. Սուր 3 ամսից ավել չի տևում: Սա գոտկատեղի ցավի ամենատարածված տեսակն է, դրանից ազատվել կարելի է տանը 4-6 շաբաթ բուժվելով: 2. Կրկնվող Երբ գոտկատեղի սուր ցավերը կրկնվում են: 3. Քրոնիկ Եթե գոտկատեղի սուր ցավը չի անցնում 3 ամիս անց, դառնում է քրոնիկական: Գոտկատեղի ցավի պատճառները 1. Վնասվածքներ, կապերի ձգումներ, չափազաց շատ ծանրաբեռնվածություն, ողնաշարի ծռում (սպոնդիլոլիզ, սպոնդիլոլիստեզ): 2. Ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածք՝ օսթեոպորոզով պայմանավորված, արտրիտ, բնածին խնդիրներ կամ ողնաշարի հիվանդություններ: 3. Ողնուղեղի նյարդերի արմատների սեղմում, միջողային ճողվածք, ողնաշարի ծռում, ստենոզ, օստեոխոնդրոզ: 4. Ողերի կոտրվածք: 5. Ողնաշարի տարբեր դեֆորմացիաներ (կիֆոզ, սկոլիոզ, լորդոզ): 6. Թարախային գործընթացներ: 7. Ծերացում (մաշկը և մկանները կորցնում են իրենց էլաստիկությունը, ինչը մեծացնում է վնասվածքների ռիսկը, իսկ ողերը մաշվում են և դադարում ոսկորների միջև ամորտիզատորի դեր կատարել): 8. Հղիություն: Ռիսկի գործոնները (ովքեր են առավել ենթակա գոտկատեղի ցավերի ռիսկին) 1. Ողնաշարի ցանկացած կորությամբ մարդիկ: 2. Բոլորը, ովքեր բավական շատ ժամանակ են անցկացնում նստած վիճակում: 3. Թույլ մկանա-ջիլային ապարատ ունեցող մարդիկ: 4. Ճարպակալմամբ տառապողները, ծխողները և ալկոհոլը չարաշահողները: Եթե մեջքի ցավը կամ անհարմարությունը չի անցնում 2-3 օր, դա նշան է, որ պետք է դիմել բժշկի: Подробнее: https://shabat.am/am/article/112548/Sa-karogh-e-linel-gotkateghid
|