9:03 PM 5 արդյունավետ վարժություն՝ որովայնի կախված մաշկը ձիգ ու առաձգական դարձնելու համար | |
1. Պառկել ձախ կողքի վրա, ձախ ձեռքը դնել գլխի տակ, ոտքերն ուղղել, իսկ որովայնը ձգել: Արտաշնչելիս որովայնը ետ քաշել՝ միևնույն ժամանակ բարձրացնելով աջ ոտքը (ոչ շատ բարձր):
Մնալ այդ դիրքում, շունչ քաշել, իսկ արտաշնչելիս աջ ոտքը ձգել բարձրացրած աջ ոտքի մոտ: Պահել հավասարակշռությունը 5 վայրկյան: Կրկնել այս վարժությունը յուրաքանչյուր կողմի համար 6-10 անգամ:
2. Ծնկի իջնել և ձեռքերով հենվել հատակին: Ձգել որովայնի մկանները, արտաշնչել և միևնույն ժամանակ ձգել աջ ձեռքն ու ձախ ոտքը այնպես, որ ստացվի ուղիղ գիծ: Մնալ այս դիրքում 3 վայրկյան և արտաշնչելիս իջեցնել ոտքն ու ձեռքը: Կրկնել վարժությունը 10 անգամ յուրաքանչյուր ոտքի համար:
3. Շնչառական վարժություն. պառկել հատակին, ծնկները ծալել, իսկ ձեռքերը դնել գլխի տակ: Շնչելիս որովայնը հնարավորինս ներս քաշել ու լարել մկանները, իսկ արտաշնչելիս՝ դուրս ցցել: Շնչել ու արտաշնչել 20 անգամ:
4. Պառկել ձախ կողքի վրա, ձախ ձեռքը դնել գլխի տալ: Աջ ոտքը ծալել և դնել ուղիղ դրված աջ ոտքի առջև, իսկ ձախ ոտքը 30 սմ բարձրացնել: Այս վարժությունը կատարելիս իրանի մկանները պետք է հնարավորինս լարված ու ձիգ լինեն: Կրկնել վարժությունը 6-10 անգամ յուրաքանչյուր կողմի համար:
5. Պատի մոտ կանգնած կքանստելը շատ օգտակար կլինի նստատեղի և ազդրերի համար: Հարկավոր է լարել որովայնի մկանները, արտաշնչելիս կքանստել՝ ոտքերը 90° ծալած, իսկ շնչելիս վերադառնալ սկզբնական դիրք: Կատարել 20 կքանիստ:
Նաև խորհուրդ է տրվում մարզումների վերջում 5-ական րոպե օղակ պտտել տարբեր ուղղություններով: Սա շատ պարզ, բայց և շատ արդյունավետ վարժություն է: Բացի այդ, շատ օգտակար են նաև կոսմետիկ պրոցեդուրաները, որոնք կօգնեն ձգել ու առաձգական դարձնել մաշկը: | |
|
Всего комментариев: 0 | |