1:19 PM Գիտնականները պարզել են, թե ինչու են սուրճի սիրահարներն ավելի երկար ապրում | |
Սթենֆորդի համալսարանի գիտնականները բացատրել են, թե ինչու են սուրճի սիրահարներն ավելի երկար ապրում: Պարզվել է, որ կոֆեինը կարող է նվազեցնել օրգանիզմում տեղի ունեցող քրոնիկ բորբոքային գործընթացների մակարդակը, գրում է gogetnews.info կայքը:
Հենց այդ բորբոքումներն են դառնում այնպիսի հիվանդությունների պատճառ, ինչպիսին են Ալցհեյմերի հիվանդությունը, օնկոլոգիական հիվանդությունները, սրտանոթային հիվանդությունները կամ օստեոարթրիտը:
Գիտաշխատողներն անց են կացրել գիտափորձեր կրծողների վրա, որոնք ցույց են տվել, որ տարրալուծման հետևանքով առաջացած արգասիքները, ինչպես նուկլեինաթթուների մետաբոլիտներն են, կարող են դառնալ բորբոքումների պատճառ, իսկ կոֆեինը խոչընդոտում է այս գործընթացին:
Ազատ ռադիկալների ակտիվության հետևանքով այս թթուները սկսում են շարժվել արյան մեջ, և որքան բարձր է այդ ակտիվությունը, այնքան մեծ է մարդու կյանքի համար վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Սա է պատճառը, որ գիտնականները խորհուրդ են տալիս չհրաժարվել սուրճից, թեյից և սև շոկոլադից, քանի որ դրանք չափավոր օգտագործելու դեպքում կարող են շատ օգտակար լինել օրգանիզմի համար: | |
|
Всего комментариев: 0 | |