Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 2 » Ինչպես պատրաստել կոճապղպեղով թեյ նիհարելու համար
loading...
1:44 PM
Ինչպես պատրաստել կոճապղպեղով թեյ նիհարելու համար


 

 

Կոճապղպեղի բուժիչ հատկությունները դեռ վաղուց են հայտնի: Մարդիկ պատրաստում են կոճապղպեղով թեյեր, թուրմեր ու եփուկներ և օգտագործում դրանք բուժիչ ու կանխարգելիչ նպատակներով:

 

Կոճապղպեղի բաղադրության մեջ պարունակվող զինգերոնը, շոագոլները և ջինջերոլները շատ արդյունավետ են հաստ աղիքի քաղցկեղի բուժման համար: Այս բույսը պարունակում է օսլա և լիպիդներ, C, B1, B2, A վիտամիններ, ֆոսֆոր,կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, նատրիում,կալիում, ինչպես նաև ֆելանդրինա, ցինեոլա, ցիտրալա, բորնեոլա, գինգերոլա և կամֆինա:

 

Գիտնականներն ապացուցել են, որ կոճապղպեղը շատ օգտակար է կանանց օրգանիզմի համար: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում արգանդի վրա՝ մեղմացնելով դաշտանային ցավերը:

 

Կոճապղպեղն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ շատ արդյունավետ է նիհարելու համար:

 

1. Արագացնում է ջերմարտադրությունը

 

Կոճապղպեղն արագացնում է օրգանիզմում տեղի ունեցող բորոր գործընթացները՝ այդ թվում նաև ջերմարտադրությունն ու կալորիաների այրումը:

 

2. Ունենում է լուծողական ազդեցություն

 

Կոճապղպեղն օգնում է կարգավորել աղիների աշխատանքն ու դուրս է բերում բոլոր ավելորդությունները: Այն նաև խոչընդոտում է գազերի առաջացմանը՝ դարձնելով որովայնն ավելի հարթ:

 

3. Կարգավորում է հորմոնալ ֆոնը

 

Կոճապղպեղն արգելակում է կորտիզոլ հորմոնի աշխատանքը, որի բարձր մակարդակն արգելակում է ճարպերի քայքայումը:

 

Պարբերաբար կոճապղպեղով թեյ օգտագործելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից և բարելավել մաշկի վիճակը:

 

Կոճապղպեղով թեյի բաղադրատոմսեր

 

·         Կոճապղպեղով թեյ նիհարելու համար. կոճապղպեղի արմատը բարակ շերտերով կտրատել, ավելացնել սառը ջուր, եռացնել և 15-20 րոպե եփել թույլ կրակի վրա: Մի փոքր սառելուց հետո ավելացնել մեղր և խմել:

 

·         Կոճապղպեղով սև թեյ. թարմ կոճապղպեղի արմատը քերիչով մանրացնել և 30 րոպե թրմել թեյնիկի մեջ սև թեյի հետ: Այս թեյն էներգիա ու տոնուս է հաղորդում և նույնիսկ ավելի արդյունավետ է, քան սուրճը:

 

·         Կոճապղպեղով կանաչ թեյ նիհարելու համար. այս թեյը պատրաստելու համար հարկավոր է կանաչ թեյն ու կոճապղպղեղը թրմել թերմոսի մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս այս օրերին տնից դուրս չգալ, քանի որ օրգանիզմն ազատվում է կուտակված աղբից ու շլակներից:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

Просмотров: 9895 | Добавил: sedablog1 | Рейтинг: 4.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar