2:24 PM Ինչպես օգտագործել հալվեի սառեցրած հյութը | |
Ծառանման հալվեն յուրահատուկ բույս է, որը կա գրեթե բոլորի տներում: Այս բույսն իր բաղադրության մեջ պարունակում է բազմաթիվ օգտակար տարրեր և օժտված է մի շարք օգտակար հատկություններով:
Հալվեի օգտակար հատկությունները
· օգնում է փոքրիկ այրվածքների դեպքում,
· արդյունավետ միջոց է այրոցից ազատվելու համար,
· կանխարգելում է տարատեսակ վարակները,
· հալվեն նաև օժտված է ցավազրկող հատկությամբ, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այն երակների վարիկոզային լայնացման դեպքում,
· օգնում է ազատվել ոտքերի բշտիկներից, գրգռվածությունից ու սնկերից,
· բուժում է մաշկային խնդիրները (օրինակ՝ ակնե),
· Օգնում է խոնավեցնել մաշկը և պահպանել այդ խոնավությունը:
Հալվեն կարելի է սառեցնել և դրանով իսկ պահպանել բույսի բոլոր օգտակար հատկություններն ու հեշտացնել դրա կիրառությունը:
Ինչպես սառեցնել հալվեն
Հալվեն սառեցնելու համար նախ հարկավոր է սուր դանակի օգնությամբ հեռացնել արտաքին թաղանթը, այնուհետև միջուկը լցնել պլաստիկից պատրաստված տարրայի մեջ: Կարելի է նաև հալվեն սառեցնել սառույցի կաղապարների մեջ: Այս կերպ հալվեի հյութը կարելի է պահպանել այնքան, որքան հարկավոր է:
Սառեցրած հալվեն կարելի է օգտագործել նաև դեմքի խնամքի համար: Կարելի է առավոտյան լվացվելու փոխարեն դեմքն ու պարանոցը հալվեի սառեցրած հյութով մաքրել: Այս պրոցեդուրան կհարթեցնի մաշկն ու կկանխի ջրազրկումը, կնպաստի մաշկի ծակոտիների նեղացմանն ու կհարթի մանր կնճիռները:
Հալած ջուրն առհասարակ շատ ավելի օգտակար է քան հասարակ ջուրը և օժտված է բարձ կենսաբանական ակտիվությամբ: Բացի այդ, մաշկի կտրուկ սառեցումը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը և արագացնում է նյութափոխանակությունը:
Ամռանը դեմքի մաշկը խնամելու համար կարելի է սառեցնել վարունգի հյութի և հալվեի հյութի խառնուրդը և դրանով մաքրել մաշկը: Այս պրոցեդուրան կօգնի ազատվել աչքերի տակի մուգ հետքերից: Կարելի է նաև ջրին ավելացնել տարատեսակ դեղաբույսեր և այդպես սառեցնել: Օրինակ՝ չոր մաշկը ցանկալի է մաքրել անանուխի և եզան լեզվի սառեցրած թուրմով, իսկ նորմալ մաշկի համար ավելի հարմար կլինի երիցուկի թուրմը: Թուրմերը հարկավոր է օգտագործել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան:
Նյութի աղբյուրը՝ pinoyhealthguide.com | |
|
Всего комментариев: 0 | |