3:31 PM Շամպինյոնն օգնում է բուժել քաղցկեղը. գիտնականներ | |
Տաֆստայի համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ շամպինյոնը կարող է փրկել քաղցկեղից: Պարզվել է, որ ուտելու համար պիտանի սնկերի որոշ տեսակներ, մասնավորապես՝ շամպինյոնը հիանալի կանխարգելիչ միջոց են օնկոլոգիական հիվանդությունների դեմ:
Շամպինյոնը պարունակում է մի առանձնահատուկ նյութ, որը բարենպաստ ազդեցություն է ունենում քաղցկեղի բջիջների դեմ պայքարող բջիջների վրա: Խոսքը, այսպես կոչված, դենդրիտային բջիջների մասին է, որոնք էլ հենց դառնում են այն յուրահատուկ պաշտպանիչ պատնեշը օրգանիզմի վրա հարձակումներ գործող չարորակ բջիջների, ինչպես նաև ախտածին բակտերիաների, վիրուսների և այլնի դեմ: Դենդրիտային բջիջները նաև կարող են խթանել արյան սպիտակ մարմինների՝ Т-լիմֆոցիտների առաջացումը:
Գիտնականները նաև նշում են, որ շամպինյոնը անփոխարինելի է կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց համար: Սնկի այս տեսակը նրանք պետք է օգտագործեն ամեն օր: Գիտնականների տվյալներով՝ ամեն օր 100 գրամ շամպինյոն օգտագործող կանանց օրգանիզմում զգալիորեն նվազել են կրծքագեղձի քաղցկեղի ուռուցքների քանակն ու դրանց չափերը:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru | |
|
Всего комментариев: 0 | |