6:47 PM Արյունը ջրիկացնող դեղամիջոցները նպաստում են սրտամկանի կաթվածի առաջացմանը | |
Բժիշկները որոշ օրալ հակակոագուլյանտներ են նշանակում գլխուղեղի կաթվածի հավանականությունը նվազեցնելու համար, սակայն գիտնականներն այդ դեղամիջոցներն ընդունող հիվանդների մոտ նկատել են սրտամկանի կաթվածի հակվածություն: Մյունխենի հիվանդանոցի համալսարանի մասնագետները որոշել են անցկացնել մի գիտափորձ՝ ուսումնասիրելու համար բոլոր հնարավոր գործոնները, որոնք նպաստում են վտանգի մեծացմանը:
Ուսումնասիրության շրջանակներում օրալ հակակոագուլյանտներ կամ վիտամին K-ի անտագոնիստներ ընդունող հիվանդների արյունը հոսում էր հատուկ թափանցիկ պլաստիկից պատրաստված խցիկների միջով, որոնք ներսից պատված էին տարբեր նյութերով՝ այդ թվում նաև կոլագենով և այն նյութով, որից կազմված են լինում աթերոսկլերոտիկ վահանիկները: Պարզվել է, որ հակակոագուլյանտներ ընդունող հիվանդների արյան մասնիկներն ավելի ինտենսիվ էին միանում և ակտիվանում էր թրոմբի առաջացումը: Գիտնականները ենթադրում են, որ հակակոագուլյանտները փոխում են պրոթրոմիբնի կապը արյան մասնիկների մակերևույթին գտնվող ընկալիչներից մեկի հետ, ինչն ազդում է սրտամկանի կաթվածի վտանգի վրա:
Նյութի աղբյուրը՝ med2.ru | |
|
Всего комментариев: 0 | |