8:02 PM Վերմիշելով աղցան | |
10 բաժին վերմիշելով աղցան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ Կաղամբ – 1 հատ փոքր - 200 դր Եգիպտացորեն – մոտ 400 գր - 450 դր Գազար – 2 հատ միջին չափի -150 դր Վերմիշել – 200 գր - 200 դր Սամիթ – 1 փունջ /կանաչ սոխ – ըստ ցանկության/ - 100դր Մայոնեզ – 1 տուփ - 400 դր Աղ / պղպեղ Ընդհանուր արժեքը՝ 1500 դր Պատրաստման տևողությունը՝ 20 րոպե։ Նախապես խաշել վերմիշելը։ Ցանկալի է այն լինի ոչ սովորական տեսքի, հիմա խանութները շատ մեծ տեսականի են առաջարկում՝ ծաղիկներ, խխունջներ, այբուբեն և այլն, ընտրեք դրանցից մեկը, որ աղցանն ավելի գեղեցիկ տեսք ունենա, քանի որ համի համար առանձնապես էական չէ՝ ինչ տեսքի կլինի վերմիշելը, կարևորը շատ խոշոր չլինի։ Բարակ շերտատել կաղամբը, քերել գազարը, ավելացնել խաշած և սառեցրած վերմիշելը, մանր կտրատած սամիթը և եթե սիրում եք նաև կանաչ սոխը, համեմել, մայոնեզ լցնել վրան և մատուցել։ | |
|
Всего комментариев: 0 | |