2:53 PM 5 պատճառ ավելի շատ մեղր ուտելու համար | |
1. Մեղրը պարունակում է հակամանրէային, հակասնկային եւ հակավիրուսային ազդեցություն ապահովող նյութեր, ուստի մեղրն օգտակար է ուտել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի եւ մրսածության դեպքում: Ասում են՝ մեղրը սպանում է վիրուսները եւ մանրէները եւ հակաբորբոքային ազդեցություն ունի՝ այսպիսով օգնելով ավելի արագ ապաքինվել: Մեղրը նաեւ ամրապնդում է իմունիտետը: 2. Մեղրը հարուստ է վիտամիններով եւ օգտակար նյութերով. այն պարունակում է В խմբի վիտամիններ եւ վիտամին С, կալիում, երկաթ, մագնեզիում, նատրիում, կալցիում, ծծումբ, քլոր, ֆրուկտոզա եւ գլյուկոզա: Բոլոր այս նյութերն օգտակար են օրգանիզմի համար: Հնդկացորենի մեղրը հարուստ է երկաթով, այնպես որ այն կարող է զգալիորեն օգնել անեմիա ունեցող մարդկանց: 3. Մեղրն օրգանիզմը հագեցնում է կալցիումով, ինչպես նաեւ այն պահում է օրգանիզմում, ուստի մեղրը շատ օգտակար է ատամների եւ ոսկրերի համար: 4. Մեղրը բարելավում է մարսողությունը եւ նյութափոխանակությունը: 5. Մեղրը կարող է օգտագործվել որպես աֆրոդիզիակ. այն ոչ միայն ուժեղացնում է սեռական ցանկությունը, այլեւ մեծացնում է սպերմատոզոիդների ակտիվությունը, այնպես որ այն ամբողջովին կարող է օգնել երեխա բեղմնավորելու ժամանակ: | |
|
Всего комментариев: 0 | |