4:46 PM Հանգստացնում ենք սիրտն ու նյարդերը | |
Այս յուրօրինակ "կոկտեյլի" բուժիչ հնարավորությունները բավականին շատ են: Այն իջեցնում է ներգանգային ճնշումը, կարգավորում է զարկերակային ճնշումը, ունի հանգստացնող, հակաջղաձգային և հակացնցումային ազդեցություն, օգնում է անոթների վարիկոզ լայնացման և երակներում արյան կանգի դեպքում, լավացնում է ուղեղում արյան շրջանառությունը, կանխարգելում է տրոմբների առաջացումը, խթանում է արյունաստեղծումը և նույնիսկ ունի հակաքաղցկեղային ազդեցություն: Հատկապես զգալի արդյունք է տալիս տախիկարդիայի և առիթմիայի, բարձր ճնշումների և զանազան նեվրոզների դեպքում: Օգտակար է նաև եղանակից կախվածություն ունեցող մարդկանց համար: Պետք է վերցնել 100-ական մլ հետևյալ դեղատնային թուրմերից՝ • կատվախոտ (валериана), Դրանց ավելացնել 50մլ էվկալիպտի և 25մլ դաղձի թուրմ: Այս խառնուրդը լցնել կես լիտրանոց շշի մեջ, ավելացնել 10 հատ մեխակ: Մութ տեղում թրմել 2 շաբաթ: Ժամանակ առ ժամանակ շիշը թափ տալ: Դեղն ընդունել օրը 3-4 անգամ, 20-25 կաթիլ, ուտելուց 15-20 րոպե առաջ: Թուրմը կարելի է կաթեցնել շաքարի կտորի վրա կամ խմել ջրով: Խառնուրդի քանակությունը բավարար է մեկ կուրսի համար: Թուրմը կարելի է ընդունել նաև ըստ անհրաժեշտության: Այն կարելի է պահել 2-3 տարի, բուժիչ հատկությունները չեն կորի: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |