5:59 PM Ասպիրինի ու կիտրոնի համադրությամբ դիմակներ՝ ավելի երիտասարդ, թարմ ու առողջ մաշկ ունենալու համար | |
Ասպիրինը կարելի է կիրառել տարբեր նպատակներով, սակայն քչերը գիտեն, որ այն նաև օգնում է մաշկի վիճակը բարելավելու համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք դիմակ, որոնք կօգնեն երիտասարդացնել մաշկն ու կազատեն կնճիռներից:
Կիտրոնով և ասպիրինով դիմակ
Բաղադրությունը.
· Ասպիրինի 3 դեղահաբ,
· 3 ճ.գ. կիտրոնի հյութ:
Օգտագործման եղանակը.
Ասպիրինի դեղահաբերը փշրել, խառնել դրանք կիտրոնի հյութին, մինչև դառնա թանձր մածուկ: Ստացված խառնուրդը քսել դեմքին, թողնել մոտ 10 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով:
Ասպիրինով, մեղրով և յոգուրտեվ դիմակ
Բաղադրությունը.
· Ասպիրինի 5 դեղահաբ,
· 2 ճ.գ. մեղր,
· 1 ճ.գ. յոգուրտ:
Օգտագործման եղանակը.
Դեմքը լվանալ սառը ջրով, այնուհետև ոչ շատ մեծ կտորը թրջել մաքուր ջրով և կես րոպե դնել միկրոալիքային վառարանի մեջ: Տաք կտորը մոտ 10 րոպեով դնել դեմքին, որպեսզի մաշկի ծակոտիներն ավելի լայնանան և դիմակն ավելի լավ կլանվի: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է չորացնել դեմքն ու քսել դիմակը: Այն հարկավոր է թողնել կես ժամ, այնուհետև լվացվել սառը ջրով և քսել խոնավեցնող նրբաքսուք:
Ջրով և ասպիրինով դիմակ.
Բաղադրությունը.
· Ասպիրինի 3 դեղահաբ,
· 3 ճ.գ. գոլ ջուր:
Օգտագործման եղանակը.
Ասպիրինը դնել ջրի մեջ, որպեսզի այն լուծվի և դառնա մածուցիկ զանգված, այնուհետև ստացված դիմակը քնել դեմքին, թողնել 10 րոպե և լվանալ սառը ջրով:
Նյութի աղբյուրը՝ lifesosimple.org | |
|
Всего комментариев: 0 | |